New
Երեմյան կաթնամթերքի տոնական շարասյունը քաղաքներում է․ Ամանորն ավելի լուսավոր ու առողջ դարձնելու համար

Երեմյան կաթնամթերքի տոնական շարասյունը քաղաքներում է․ Ամանորն ավելի լուսավոր ու առողջ դարձնելու համար

Տոնական օրերին քաղաքները լցվում են լույսով, երաժշտությամբ ու ջերմ տրամադրությամբ։ Այս տարի այդ մթնոլորտին միացել է նաև Երեմյան կաթնամթերքը՝ ներկայացնելով յուրահատուկ և տոնական նախաձեռնություն։

Դեկտեմբերի 15-ից 30-ը, ամեն օր երեկոյան ժամը 20:00-ից մինչև 23:00-ը, Երեմյան կաթնամթերքի լուսավոր և երաժշտական մեքենաների շարասյունը շրջելու է Երևանով և մի շարք քաղաքներով՝ Էջմիածին, Աշտարակ, Աբովյան, Մասիս, Եղվարդ, Նոր Հաճն։

Տոնական երթին միացել է նաև Ձմեռ պապը, ով բնակիչներին հյուրասիրում է Երեմյան կաթնամթերքի առողջ, բնական և անարատ արտադրատեսակները, որոնք ստացվում են սեփական ֆերմայի բարձրորակ կաթից։ Այս նախաձեռնությունը ոչ միայն տոնական տրամադրություն է ստեղծում, այլև հիշեցնում առողջ սննդի կարևորության մասին։

Լուսավոր մեքենաները, տոնական երաժշտությունը և բնական կաթնամթերքի բույրը վերածում են սովորական երեկոները փոքրիկ տոնի՝ ուրախություն պարգևելով թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։

Երեմյան կաթնամթերքը այս նախաձեռնությամբ Ամանորի օրերին միավորում է տոնը, ջերմությունը և առողջ ապրելակերպը՝ ապացուցելով, որ բնականն ու որակյալը կարող են լինել նաև տոնական։

Եթե դեռ չեք տեսել տոնական շարասյունը, պարզապես սպասեք երեկոյան․ հնարավոր է՝ այն անցնի հենց ձեր փողոցով։

Comments are closed.