New
Ձուն՝ կյանքի, արվեստի ու գրավչության խորհրդանիշ

Ձուն՝ կյանքի, արվեստի ու գրավչության խորհրդանիշ

Ձուն հին ժամանակներրից էլ միայն սննդի աղբյուր չէ եղել մարդու համար: Այն հանդիսացել է նոր կյանքի, պտղաբերության ու ստեղծագործության խորհրդանիշ՝ տարբեր մշակույթներում ու գաստրոնոմիկ ավանդույթներում: Սպիտակուցն ու դեղնուցը, իրենց պարզությամբ ու գեղեցկությամբ, դնում են հիմքը ոչ միայն ամենօրյա սննդի, այլև խոհարարական արվեստի համար:

Կախված նրանից՝ հում է, եփած թէ տապակած ՝ ձուն յուրօրինակ կերպով փոխակերպվում է, խաղում իր կառուցվածքով, գույնով, թափանցիկությամբ և ձևով: Այն համադրում է փխրունություն և ուժ, պարզություն և բազմազանություն, այն տանում է ստեղծագործողի ձեռքը դեպի նոր բացահայտումներ և փորձարկումներ: Խոհարարի համար ձուն որպես նյութ հղկում է երևակայությունը, փորձի և համի սահմանները, իսկ դիտողի համար այն կարող է դառնալ հոգևոր և տեսողական վայրկյան, երբ սովորական առարկան վերածվում է փոքրիկ հրաշքի:

Այս աշխարհում, որտեղ ամեն առարկա կարող է դառնալ արվեստի միջոց, ձուն հետաքրքիր նյութ է լուսանկարչի համար. իր ձևի, գույնի ու կառուցվածքի շնորհիվ այն կարող է պատմություն պատմել, խաղալ տեսողական խաբկանքներով կամ մինիմալիստական կոմպոզիցիաներում դարձնել կենտրոնական նիշ:

Պորտուգալացի լուսանկարիչ Անդրե Բոտոն հենց այս հետաքրքրությունն է բացահայտել. տարիներ շարունակ նա լուսանկարել է ձվերը՝ ցուցադրելով դրանց բազմակողմանիությունն ու գեղեցկությունը: Նրա աշխատանքները չեն սահմանափակվում խոհարարական ձվի պատկերմամբ. դրանք պատմում են տեսողական պատմություններ, խաբկանքներ ստեղծում և մատուցում ձվի նոր տեսարաններ՝ փորձության ենթարկելով դիտողի ուղեղն ու երևակայությունը:


Անդրեի լուսանկարներից մի քանիսը դարձել են World Food Photography Awards մրցույթի ֆինալիստներ և ստացել «Highly Commended» համբավ Innovation (Նորարարություն) կատեգորիայում: Յուրաքանչյուր լուսանկար՝ անկախ նրանից, թե որքան տեխնիկապես պարզ է, դառնում է տեսողական մտածողության հրահրում, որտեղ ձուն խաղում է թե նյութական, թե մտավոր դերը:

Comments are closed.