New
Երբ քաղաքը դառնում է տոն․ Դիլիջանի առաջին Christmas Market-ի վերջին շաբաթ-կիրակին

Երբ քաղաքը դառնում է տոն․ Դիլիջանի առաջին Christmas Market-ի վերջին շաբաթ-կիրակին

Այս ձմեռ Դիլիջանը ապրում է առանձնահատուկ տոնական շնչով։ Քաղաքում առաջին անգամ անցկացվող Christmas Market-ը, որը կազմակերպվել է Green Rock Foundation-ի կողմից, դարձել է ոչ միայն ամանորյա միջոցառում, այլև համայնքային կյանքի նոր, գեղեցիկ էջ։

Դեկտեմբերի հանգստյան օրերին Դիլիջանը վերածվել է կենդանի տոնական հարթակի․ երաժշտություն, ձեռագործ և ստեղծագործ աշխատանքներ, տոնական խաղեր, պար և համայնքային ջերմ մթնոլորտ։ Ավելի քան 1000 այցելու՝ Դիլիջանից և Հայաստանի տարբեր քաղաքներից, միասին ստեղծել են այն մթնոլորտը, որը բնորոշ է լավագույն եվրոպական ձմեռային քաղաքներին։

Այս նախաձեռնության կարևոր արժեքներից մեկն այն է, որ այն միավորում է մարդկանց՝ ստեղծագործողներին, տեղական արտադրողներին, ընտանիքներին և հյուրերին։ Տոնավաճառը դարձել է մի վայր, որտեղ կարող ես ոչ միայն գնումներ անել կամ շրջել, այլ նաև շփվել, զգալ համայնքի ուժը և մասնակցել քաղաքային կյանքի իրական տոնին։

Որպես նախաձեռնության գործընկեր՝ հատկապես ուրախ ենք տեսնել, թե ինչպես է Դիլիջանը բացվում նոր ձևաչափերի, ամանորյա մշակույթի և քաղաքային տոնական ավանդույթների ստեղծման համար։ Սա այն դեպքերից է, երբ նախաձեռնությունը չի ավարտվում մեկ միջոցառմամբ, այլ դառնում է հիշողություն ու հիմք ապագայի համար։

Տոնական կախարդանքը մոտենում է իր ավարտին
Այս շաբաթ օրը և կիրակին Դիլիջանի Christmas Market-ի վերջին օրերն են։ Սա վերջին հնարավորությունն է այս տարի զգալու քաղաքի ձմեռային հեքիաթը, վայելելու տոնական մթնոլորտն ու դառնալու այս գեղեցիկ նախաձեռնության մի մասը։

 Մուտքն ազատ է բոլորի համար

Comments are closed.