New

Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողով.

Անդրադառնալով MICE զբոսաշրջության զարգացման կարևորությանը՝ ցանկանում ենք հիշեցնել 2024 թվականին Դիլիջանում կայացած Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովը, որը կազմակերպել էր GreenRock Menagment Group ընկերությունը։ Այս կարևոր միջոցառման նպատակն էր խթանել MICE զբոսաշրջության զարգացումը և ստեղծել երկխոսության հարթակ մասնակից երկրների միջև՝ նպաստելով նոր կապերի ձևավորմանն ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։

«MICE-ին նվիրված զբոսաշրջության տարածաշրջանային ֆորումը խնդիր էր դրել միավորելու ոլորտի լավագույն էքսպերտներին մեկ հարկի տակ, ինչպես նաև տալու հնարավորություն տեղի գործարարներին և ներդրողներին ծանոթանալու աշխարհի լավագույն փորձին։ Սա լավագույն հնարավորություն է, որպեսզի ստեղծվի այն հարթակը, որը կնպաստի պետություն-մասնավոր ներդրողների շփման համար, վեր կհանի խնդիրները և կքննարկի դրանց լուծման հնարավոր սցենարները»,– նշում է Green Rock ընկերության մարքեթինգի տնօրեն Աննա Սալոմեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *