New
MICE տուրիզմը Հայաստանում

MICE տուրիզմը Հայաստանում

MICE (Meetings, Incentives, Conferences, Exhibitions) տուրիզմը Հայաստանում վերջին տարիներին իսկապես ցույց է տվել աճի և զարգացման միտում: Հայաստանը ներդրումների և նորարարական միջոցառումների անցկացման հիանալի վայր է, շնորհիվ իր յուրահատուկ մշակույթի, պատմության և բնական գեղեցկության։ Հատկապես Երևանը, ինչպես նաև երկրի տարբեր տարածաշրջանները, լավ պայմաններ են առաջարկում միջազգային կոնֆերանսների, սեմինարների, գործարար հանդիպումների և ցուցահանդեսների կազմակերպման համար։

Հայաստանի առանձնահատկությունը այն է, որ այն համադրում է պատմական ավանդույթներն ու նորարարությունը, ինչն աննախադեպ հնարավորություններ է ստեղծում MICE միջոցառումների կազմակերպման համար: Երևանը, որպես մայրաքաղաք, ի վիճակի է բավարարելու ամենաբարձր պահանջները, ընդ որում՝ Հայաստանը առաջարկում է նաև ավելի մատչելի տարբերակներ՝ համեմատած այլ տարածաշրջանների հետ որին դեռ կանդրադառնանք:

Հայկական DMC ընկերությունները ձգտում են առաջարկել միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ՝ սկսած կոնֆերանսի կազմակերպումից մինչև տրանսպորտային ծառայություններ ու մշակութային այցելություններ: Բացի այդ, երկրի բազմազանությունն ու գեղեցիկ բնապատկերները ստեղծում են իդեալական պայմաններ ստեղծագործական ու գեղագիտական մոտեցումներով միջոցառումների համար: Հայաստանում անցկացվող MICE միջոցառումները ձգտում են ցույց տալ հայերի յուրահատուկ կարողությունները՝ թե՛ միջազգային շուկայում, թե՛ որպես մշակութային և բիզնես կենտրոն։

Հայկական շուկան, ունի մեծ հնարավորություն մատուցելու շատ MICE ծառայություններ՝ հատկապես զբոսաշրջիկների և միջազգային հաճախորդների համար: Հայաստանը ունակ է դառնալ կարևոր ուղղություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արշավները, ընկերությունների հավաքները, խոշոր ցուցահանդեսները և մշակութային հանդիպումները:

Մենք պետք է շարունակենք զարգացնել այս ուղղությունները՝ առաջարկելով որակյալ ու մասնագիտական ծառայություններ՝ համաշխարհային պահանջներին համապատասխան, որպեսզի Հայաստանը դառնա համաշխարհային MICE տուրիզմի ակտիվ կետերից մեկը:

Նաև շատ կարևոր է, որ տեղական ընկերությունները զարգանան ոչ միայն կազմակերպչական առումով, այլև դառնան միջազգային բիզնեսի հնարավոր գործընկերներ՝ զարգացնելով նոր ուղղություններ ու գործընկերային կապեր։ Մենք պետք է կենտրոնանանք շուկայի ավելացող պահանջներին՝ ներկայացնելով Հայաստանի բազմազանությունը՝ հաշվի առնելով թե՛ ժամանակակից աշխարհում տուրիզմի արագ փոփոխությունները, թե՛ ոլորտի տենդենցները:

Հայաստանի զարգացող ենթակառուցվածքները և առաջատար DMC ընկերությունների հետ համագործակցությունը կարող են նպաստել հայկական շուկայի ամբողջական զարգացմանը՝ ավելացնելով նոր ուղիներ ու հնարավորություններ մեր տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *