Նոյեմբերի 22-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացավ «Prestige» միջազգային մրցանակաբաշխությունը, որի շրջանակում գնահատվեցին տարբեր մասնագետների և ընկերությունների ոլորտային ձեռքբերումները։ «Պրեստիժ Մեդիա» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված այս հեղինակավոր երեկոյի ընթացքում «PRORECA» ընկերության հիմնադիր Սյուզաննա Միքայելյանը պարգևատրվեց «Տարվա Էտալոն 2025» պատվավոր մրցանակով։


Մրցանակը շնորհվեց՝ հայկական արտադրանքը միջազգային հարթակներում ներկայացնելու, ProFood Armenia Expo 2025 ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի գաստրոնոմիական ներուժը ճանաչելի դարձնելու, նոր միջազգային բիզնես կապեր ստեղծելու և ոլորտում նորարարական լուծումներ ներդնելու նշանակալի աշխատանքի համար։

Սյուզաննան շարունակում է լինել այն մասնագետներից, ովքեր ոչ միայն բարձրացնում են ոլորտի մասնագիտական մակարդակը, այլև ստեղծում են նոր հնարավորություններ հայկական HoReCa-ի զարգացման համար՝ միջազգային գործընկերների և արտասահմանյան շուկաների հետ կապերը խորացնելով։
Մրցանակաբաշխությունից հետո Սյուզանը շնորհակալական խոսք է հղել կազմակերպիչներին՝ ընդգծելով.
«Անչափ շնորհակալ եմ «Prestige» ամսագրին այս իսկապես գեղեցիկ և բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար։ Մեզ համար մեծ պատիվ էր լինել հրավիրված և մասնակցել նման հոյակապ կազմակերպված երեկոյի։ Շնորհակալ ենք վստահության և մեր աշխատանքը այս բարձր գնահատականով՝ «Էտալոն 2025» մրցանակով արժևորելու համար։ Ձեր գնահատանքը մեզ ոգեշնչում է աճել, ստեղծագործել և ձգտել նոր հաջողությունների»։

Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի գաստրոնոմիական և արտադրական ոլորտը կարող է ներկայացվել բարձրագույն մակարդակով և արժանանա միջազգային գնահատանքի։
Շնորհավորում ենք Սյուզաննա Միքայելյանին և մաղթում նոր հաղթանակներ, նոր համագործակցություններ և նոր հաջողություններ։

