New

Ինչ է սպասվում 2025 -ին. Տուրիզմի կոմիտեի ծրագրերն ու առաջնահերթությունները

Հանրային Հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրեց 2025 թվականին նախատեսվող հետաքրքիր ծրագրերը։

«Մենք ունենք ներքին զբոսաշրջության վիճակահանություն մարզերից տոնական օրերի համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքը ամբողջությամբ զբաղված էր․ 98-100% զբաղվածություն են արձանագրել հյուրանոցները։ Նույն ցուցանիշը ունենք մեր ռազմավարական մարզ Սյունիքում․ Գորիս քաղաքի շատ հյուրատներ 100%-ով զբաղված են եղել։ Գյումրին նույնպես ծանրաբեռնված է եղել․ հյուրանոցների մեծ մասը 95-100%-ով զբաղված են եղել։ Այսինքն՝ այն ազդակը և կոչը, որ մենք արեցինք՝ խնդրելով մեր հայրենակիցներին Նոր տարվա արձակուրդները անցկացնել Հայաստանում և իրենց ներդրումն ունենալ ՀՀ տնտեսության մեջ, կարելի է ասել, մեծ հաշվով աշխատեց։» -նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *