Բարձրաստիչճան խոհանոցն այսօր հաճախ պատմում է պատմություններ։ Այն խոսում է արվեստի, ինքնության, կայունության մասին։ Եվ երբեմն՝ այնքան է կարելի տարվել այս ամենով, որ մոռացվում է ամենապարզ ճշմարտությունը․ ռեստորանը տեղ է, որտեղ մարդը գալիս է հանգստանալու, սնվելու ու վերականգնվելու։
Սա էր Julien Royer գլխավոր ուղերձը՝ հնչեցված Gastromasa 2025 միջազգային համաժողովի ընթացքում, որտեղ աշխարհի առաջատար խոհարարները հանդիպեցին քննարկելու ոլորտի ներկայիս և ապագա միտումները։

Սինգապուրի լեգենդար Odette ռեստորանի շեֆը՝ Julien Royer — 3 Michelin աստղ, աշխարհի լավագույններից մեկը — բարձրաձայնեց մի միտք, որը անմիջապես դարձավ քննարկման առանցք։
«Շեֆերը չափազանց տարվել են պատմություններ պատմելով՝ մոռանալով, թե ինչ է նշանակում ռեստորան։ Ռեստորանը վայր է, որտեղ հյուրին պետք է կերակրել, սպասարկել, տալ հանգիստ։ Restaurer՝ ֆրանսերենից՝ վերականգնել։ Հուսով եմ՝ մենք կվերադառնանք այդ բուն նպատակի ընկալմանը» — Julien Royer, Gastromasa 2025
Այս միտքը հիշեցնում է, որ գաստրոնոմիան առաջին հերթին մարդու ծառայություն է, ոչ միայն «պատմությունների ցուցադրում» կամ «խոհանոցի էսթետիկա»։
Վերջին տարիներին fine dining-ը հաճախ վերածվում է թատրոնի․
հնչող բառեր՝ «հպարտ պատմություն», «ծուխ», «ժառանգություն», «ինքնություն», բայց հաճախ մոռացվում է գլխավորը՝ հյուրին տալ բավարարող, հաճելի և հարմարավետ փորձառություն։

Ռեստորանը արհեստ է և արվեստ, բայց առաջին հերթին՝ հյուրասիրություն։ Julien Royer-ի ուղերձը համաշխարհային գաստրոնոմիային հիշեցնում է այս ամենի առաջնայնությունը։
ArmHoreca.am հետևում է ոլորտին ներսից և լուսաբանում այն, ինչ ձևավորում է հյուրասիրության ապագան։
Julien Royer-ի խոսքը ոչ միայն հիշեցում է, այլ նաև ուղեցույց այն ռեստորաններին, ովքեր ձգտում են մնալ ժամանակակից և հաջողակ՝ առանց մոռանալու հիմնականը՝ հյուրին տալ առավելագույն փորձառություն և հաճելի մթնոլորտ։


