New
Արգենտինան վերացնում է 973 կանոն՝ գինեգործության ոլորտում․ պատմական լիբերալիզացիա գինու շուկայում

Արգենտինան վերացնում է 973 կանոն՝ գինեգործության ոլորտում․ պատմական լիբերալիզացիա գինու շուկայում

2025 թ. նոյեմբերի 7-ին Արգենտինայի կառավարությունը հրապարակեց Պաշտոնական տեղեկագրում Ռեզոլյուցիա 37/2025, համաձայն որի Ազգային գինեգործության ինստիտուտի (INV) կողմից սահմանված 973 նորմեր դադարեցին գործել։

Այս որոշումը արվում է նպատակով՝

նվազեցնել բյուրոկրատիան

ազատել գինեգործական շուկան ավելորդ վերահսկողությունից

խթանել արտադրության մրցունակությունն ու նորարարությունները

Ֆեդերիկո Շտուրցենեգեր, պետության ապակարգավորման և վարչական բարեփոխումների նախարարը, հայտարարել է․

«Պետությունը դադարեցնում է միջամտել արտադրական յուրաքանչյուր քայլի — վերահսկողությունը տեղի կունենա միայն վերջնական գինու վրա, որպես սննդամթերք և որպես ապրանք»։

Չի վերահսկվում
 • խաղողի այգիները
 • բերքահավաքը
 • խմորման գործընթացը
 • տեղափոխումը
 • պահեստավորումը

Կվերահսկվի միայն պատրաստի, շշավորված գինին → որակի, անվտանգության և կեղծամթերքի բացառումբ։ Տվյալների թափանցիկությունը (տարեթիվ, տեսակի ծագում) դառնում է կամավոր, ապահովվում է մասնավոր լաբորատորիաների կամ արտադրողների կողմից շուկան է որոշում պահանջվող թափանցիկության մակարդակը

Արգենտինան աշխարհում 5-րդ գինու արտադրող երկիրն է տարեկան ~900 մլն լիտր

Բայց համաշխարհային գինու շուկայում պահանջարկը նվազում է գերակշռում են նոր նախասիրություններ՝
ցածր ալկոհոլային գինիներ
առանց ալկոհոլի գինիներ
օրգանական և NatWine սեգմենտ

«Ոլորտին պետք է տալ արագ ադապտացիայի ազատություն» — Շտուրցենեգեր

Կառլոս Տիցիոն Արգենտինայի Ազգային գինեգործության ինստիտուտի (INV) տնօրենը ասել է՝ – «Ո՞րն է պատճառը ամեն օր վերաբերվել արտադրողներին որպես խախտողների, երբ նրանք բախվում են արդեն իսկ լուրջ մարտահրավերների՝ երաշտից մինչև արժույթի տատանումներ»։

Արգենտինան այս քայլով ստեղծում է նոր գլոբալ մոդել գինեգործության համար, որտեղ պետական վերահսկողությունը կենտրոնանում է արդյունքի, ոչ թե գործընթացի վրա։

Comments are closed.