Հայաստանի հյուրընկալության ոլորտը վերջին տարիներին կանգնած է աննախադեպ աճի ճանապարհին․ հյուրանոցների, ռեստորանների և տուրիստական ծառայությունների զարգացումը առաջ է անցնում այդ ոլորտը սպասարկող մասնագետների պատրաստվածությունից։ Այս համատեքստում միջազգային կրթական մակարդակի հասնելը դառնում է ոչ թե ցանկություն, այլ անհրաժեշտություն։

Ահա հենց այդ պատճառով մենք կարևորում ենք Apicius Armenia-ի ներկայությունը այս տարվա Hotel Business Forum 2025-ում․ Մոսկվայում անցկացվող այս ֆորումը համարվում է տարածաշրջանի ամենամեծ մասնագիտական հարթակը, որտեղ քննարկվում են հյուրանոցային ոլորտի միտումները, շուկայի մարտահրավերները ու ապագայի ուղղությունները։
Apicius Armenia-ի ներկայացուցիչները Ֆորումում ներկայացրին դպրոցի կրթական մոտեցումները, որոնք ուղղված են այն նպատակին, որ ուսանողները ստանան համապարփակ գիտելիքներ և գործնական փորձ, պատրաստ լինեն անմիջապես աշխատաշուկայում ներգրավվելու համար:

Hotel Business Forum 2025-ի ընթացքում անցկացվեց քննարկում՝ «Վարժանքներից մինչև գիտելիքների էկոհամակարգ․ կրթության ապագան հյուրանոցներում», որին մասնակցեց Green Rock հիմնադրամի ղեկավար և Apicius Armenia-ի ծրագրի ղեկավար Կատյա Բրեդիխինան։
Ներկայացվեց այն, թե ինչպես կրթական ծրագիրը ինտեգրվում է ոլորտի իրական պահանջներին և ինչպես ստեղծվում է կապ ուսուցման, պրակտիկայի և միջազգային գործընկերությունների միջև:
Այս ամենը Հայաստանի համար նշանակում է մի բան․ տաղանդի արտահոսքի կրճատում և նոր աշխատուժի ներհոսք ոլորտ։
Հայաստանում այսօր արդեն կա․
• աճող միջազգային հետաքրքրություն
• նոր հյուրանոցային նախագծեր
• սպասարկման որակի բարձր ակնկալիքներ
Բայց չկա բավարար․
• պրոֆեսիոնալ կադրերի մատչելիություն
• միջազգային ստանդարտների տիրապետում
• կառավարման մակարդակի բարձրացում

Apicius Armenia-ն առաջարկում է այն կամուրջը, որը կկապի կրթությունը և բիզնեսը մեկ ընդհանուր շահի շուրջ։
Նախաձեռնությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ Հայաստանը կարող է դառնալ
հյուրընկալության կրթական տարածաշրջանային կենտրոն․ որտեղ ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանյան ուսանողներն են գալիս սովորելու՝ տարածաշրջանի լավագույն պրոֆեսիոնալներից։ Սա արդեն երկարաժամկետ տնտեսական ազդեցություն է․
Apicius Armenia-ի ներկայությունը Hotel Business Forum-ում ցույց տվեց, որ Հայաստանը ևս ունի ասելիք հյուրընկալության ապագայի վերաբերյալ։
Եվ սա միայն սկիզբն է։


