2024 թվականը լի էր սննդի բազմաթիվ անիմաստ թրենդներով: Հիմնականում սննդային թրենդները, սոցիալական մեդիա հարթակների շնորհիվ, տարածվում են արագ ու լայնածավալ: Անկասկած, 2025 թվականը նույնպես կբերի նոր գաղափարներ, որոնք կլինեն թե՛ ստեղծագործ, թե՛ անհեթեթ և նույնիսկ կասկածելի: Շատ հաճախ դրանք ծնվում են մեկ վարակիչ տեսանյութից, որը հայտնվում է ճիշտ պահին.
2025 թվականի նոր սննդային թրենդներին սպասելու փոխարենը, Armhoreca-ն ներկայացնում է սերտիֆիկացված սննդաբանների կարծիքը այն մասին, թե նրանք ինչ մթերքներ են խորհուրդ տալիս ավելացնել մեր սննդակարգում այս տարի:
Մանուշակագույն կպչուն բրինձ

«Մանուշակագույն կպչուն բրինձը, որը հայտնի է նաև որպես սև բրինձ, պարունակում է գրեթե վեց անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ, քան բրնձի մյուս տեսակները», – նշում է սննդաբան Քեյ Լին՝ ով հանդիսանում է SpiSEA Nutrition-ի սեփականատերը: «Այն պարունակում է անթոցիաններ՝ նույն միացությունները, որոնք առկա են հապալասում և ասայի հատիկներում, որոնք օգնում են պաշտպանել բջիջները վնասվածքներից՝ միաժամանակ նվազեցնելով բորբոքումը ամբողջ օրգանիզմում»:
Մանուշակագույն կպչուն բրնձի մեկ այլ առավելությունն այն է, որ այն ավելի դիմացկուն է վնասատուների և միջատների նկատմամբ, քան բրնձի մյուս տեսակները, ուստի այն աճեցման համար պահանջվում է ավելի քիչ քիմիական պեստիցիդներ: Նա խորհուրդ է տալիս այն օգտագործել այնպիսի ուտեստներում, որտեղ սովորաբար կօգտագործեիք սպիտակ բրինձ, սակայն հաշվի առեք, որ դրա պատրաստման համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, ուստի խորհուրդ է տրվում նախապես պլանավորել:
Սառեցված մրգեր և բանջարեղեն

«Հակառակ տարածված կարծիքի, սառեցված մրգերը և բանջարեղենը կարող են պարունակել համարժեք կամ նույնիսկ ավելի մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, քան դրանց թարմ տարբերակները», – ասում է սննդաբան, սննդի մասնագետ և դոկտոր Ցյանչժի Ցզյանը Մասաչուսեթսի համալսարանից: «Ես սիրում եմ օգտագործել սառեցված մրգերը աղանդերում, քանի որ դրանք մատչելի են տարվա բոլոր ամիսներին: Միշտ պահում եմ մի քանի սառեցված բանջարեղեն սառցարանում, որպեսզի ավելացնեմ ապուրների, խաշլամաների, տապակների և իմ դստեր լանչի արկղիկում»:
Կաթնաշոռ

«Ես կարծում եմ, որ կաթնաշոռը կշարունակի ուշադրության կենտրոնում մնալ 2025 թվականին», – նշում է Ջեսսի Քարպենթերը՝ սննդաբան և Nutrition Prescription-ի սեփականատերը, Ջորջիա: Նա բացատրում է, որ սա բարձր սպիտակուցային կաթնամթերք է և կալցիումի, ֆոսֆորի և B12 վիտամինի լավ աղբյուր:
«Ես կաթնաշոռ տեսել եմ բազմաթիվ բաղադրատոմսերում. այն օգտագործում են որպես պանրային սոուսի հիմք, ավելացնում են սմուզիների և ապուրների մեջ, ինչպես նաև օմլետներում», – ասում է Քարպենթերը:
Յոգուրտ և կեֆիր

«Աղիների առողջությունը» վերջին թրենդներից է, սակայն դրա պահպանման կամ բարելավման բազմաթիվ առաջարկներ հիմնված չեն գիտական ապացույցների վրա: 50 դոլար արժողությամբ հավելումներ գնելու կամ խիստ սննդակարգերի անցնելու փոխարեն, փորձեք ձեր սննդակարգում ավելացնել մատչելի ֆերմենտացված մթերքներ, ինչպիսիք են յոգուրտը և կեֆիրը: Այս մթերքները լայնորեն ուսումնասիրված են: Հետազոտությունները ցույց են տալիս, որ յոգուրտի կանոնավոր օգտագործումը, բացի մարսողության և միկրոբիոմի բազմազանության աջակցությունից, կարող է նաև նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը, ինչը լրացուցիչ խթան է այն ձեր սննդակարգում ներառելու համար:
Սունկ

Սունկն արդեն մի քանի տասնամյակ է թրենդում է, սակայն մասնագետները պնդում են, որ սունկը լիովին արդարացնում է իր ժողովրդականությունը:
«Սունկը մնում է թրենդային, և ես հավատում եմ, որ այս միտումը կշարունակվի 2025 թվականին և հետագայում ևս», – նշում է Շերի Գոուն՝ սերտիֆիկացված սննդաբան, դիաբետի մասնագետ և Սան Ֆրանցիսկոյի շրջանի դասախոս: «Սունկը համեղ, ումամիով հարուստ, հեշտությամբ օգտագործվող բաղադրիչ է, որը կարող է հանգիստ փոխարինել միսը թե՛ կառուցվածքով, թե՛ համով»:
Ընկույզ

«Ընկույզը իրականում թաքնված գանձ է», – նշում է Աննա Սմիթը՝ գիտությունների մագիստրոս, սերտիֆիկացված սննդաբան Նեշվիլից: «Անկախ ձեր առողջապահական նպատակներից՝ դրանք, ամենայն հավանականությամբ, կհամապատասխանեն ձեր սննդակարգին և կարող են առաջարկել մի շարք օգտակար առավելություններ: Կարող եք ընկույզ ավելացնել աղցաններին, ուտել հում վիճակում, տապակել դարչինով, մանրացնել և ավելացնել սմուզիների մեջ, օգտագործել որպես թանձրուկ հավի կամ ձկների համար, և այս ցուցակը կարելի է շարունակել»:
Սմիթը նաև խորհուրդ է տալիս ընկույզները պահել սառնարանում կամ սառցարանում՝ դրանց պիտանելիությունը երկարացնելու համար:
Լոբի և ոսպ

«Լոբին և ոսպը բուսական սպիտակուցի ավանդական և բարձրորակ աղբյուր են», – ասում է Լիզա Էնդրյուսը՝ բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Սինսինատիից: Դրանք ոչ միայն մատչելի և բազմազան են, այլև հարուստ են սպիտակուցներով, մանրաթելերով և երկաթով:
Չկա որևէ սահմանափակում այն ուտեստների համար, որոնք կարելի է պատրաստել լոբու միջոցով, և բարձրորակ չոր լոբի ավելացնելը կարող է բարելավել ցանկացած ապուրի համը:
Leave a Reply