Հոկտեմբերի 26-ին և 27-ին Դիլիջանում, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, Green Rock Management Group-ի և ՀՀ Զբոսաշրտության կոմիտե-ի նախաձեռնությամբ կկայանա «Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողով 2024»-ը, որը կհյուրընկալի զբոսաշրջության ոլորտի առաջատար մասնագետներին` բացահայտելու նոր հորիզոններ տարածաշրջանի համար:
Զբոսաշրջության տարածաշրջանային երկօրյա համաժողովը նպատակ ունի`
- Նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը և դառնալ երկխոսության հարթակ տարածաշրջանի երկրների համար:
- Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանում զբոսաշրջության և բիզնես գործընթացների առաջատար ուղղություն՝ խթանելով տարածաշրջանային համագործակցությունը, ռազմավարական զարգացումը և կայուն աճը:
- Համախմբել պետական և մասնավոր հատվածի ղեկավարներին, ոլորտի լավագույն փորձագետներին՝ զբոսաշրջության միտումները ուսումնասիրելու, մարտահրավերներին դիմակայելու և հնարավորություններից օգտվելու համար:
Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի մասնակից կարելի է դառնալ միայն հրավիրատոմսի առկայության դեպքում, սակայն համաժողովը հեռարձակվելու է ուղիղ եթերով, և ցանկացողները հնարավորություն կունենան հետևել համաժողովի ողջ ընթացքին Green Rock ընկերության YouTube ալիքի միջոցով։
Leave a Reply