New
Աքսեսուսարներ շամպայնի համար

Աքսեսուսարներ շամպայնի համար

«Շամպայնը եղել է, կա և կլինի ամենահրաշալին ու ամենահիասքանչը բոլոր գինիներից» Անդրե Սիմոն (ֆրանսիացի հայտնի գինու վաճառական, գուրման, գինու մասին գրող)

Շամպայնը տոնական և հանդիսավոր պահերի ըմպելիք է, և նրա մատուցումն ու օգտագործումը պահանջում են հատուկ մոտեցում։ Որպեսզի ընդգծեն այս խմիչքի նրբագեղությունը և վայելքի գործընթացը դարձնեն անմոռանալի, ստեղծվել են հատուկ աքսեսուարներ։ Նրանցից որոշները մինչ օրս օգտագործվում են, իսկ մյուսները մնացել են անցյալում՝ դառնալով խորհրդավոր հնություններ։

Սառեցնում ենք նրբագեղությամբ

Ինչպես հայտնի է, շամպայնը պետք է մատուցել սառը վիճակում, և դրա համար գոյություն ունեն հատուկ դույլեր։ Նախկինում դրանց անվանում էին շամպայնի վազաներ։ Հին վազաները պատրաստվում էին հիմնականում արծաթից, արծաթապատ մետաղներից, պղնձից և ճենապակուց։

«Շամպայնը, ինչպես բոլորին հայտնի է, պահում են մետաղական վազաներում, որոնք լցված են սառույցով, և շշերը հանում են սառցե լոգանքից միայն այն պահին, երբ ծառաները պետք է գինի լցնեն գավաթները» («Կանոններ հասարակական կյանքի և էթիկետի», 1901):

Օգտագործման կարգը. Դույլը լցվում է սառույցով և ջրով, որպեսզի շամպայնի ջերմաստիճանը պահվի 6–9°C սահմաններում։

Բացենք հարմարավետությամբ. բացիչներ և թրեր

Շամպայնի շշերը հեշտ և անվտանգ բացելու համար ստեղծվել են դանակներ, շտոպորներ, սեղմակներ և կտրիչներ։ Այսօր շամպայնի խցանը պահող մետաղալարը՝ մյուզլեն, հեշտությամբ պտտվում է հատուկ «պոչիկով», բայց միշտ այդպես չի եղել։

Գիտե՞ք, որ մյուզլեն կազմված է երեք մասից՝ ներքևի օղակ, չորս ոտիկ և մետաղական շրջանաձև թիթեղիկ, որի վրա սովորաբար պատկերված է արտադրողի ապրանքանշանը։

Ի սկզբանե մյուզլեն պատրաստվում էր պարաններից, սակայն ինչպես հավանաբար կռահում եք դրանք ամուր չէին։ Մետաղալարից մյուզլեն, ստեղծվել է 1844 թվականին։ XIX դարի կեսերին մետաղալարով մյուզլեն ամբողջությամբ փոխարինեց պարանե մյուզլեին, և մարդկանց առօրյայում օգտագործման համար հայտնվեցին նման հատուկ մկրատներ մյուզլեի համար։

Մկրատ մյուզլեի համար

Չենք կարող չնշել նաև շամպայնի բացման սաբրաժի և դրա համար նախատեսված սրի մասին։

Սաբրաժը, որը մեր օրերում վերակենդանացման նոր ալիք է ապրում, անհնար է պատկերացնել առանց սաբրաժի սրի։

Հետաքրքիր է, որ նախկինում, երբ կազմակերպվում էին պարահանդեսներ, պաշտոնական ընդունելություններ կամ հանդիսավոր ընթրիքներ, սաբրաժ չէր իրականացվում։ Շշի վզիկի արագ կտրելը և շամպայնի փրփրած գազերով հոսքը բնորոշ էին միայն անհոգ երիտասարդական երեկույթներին։ Մնացած դեպքերում շամպայնը բացում էին անաղմուկ և առանց գազերի ու փրփուրի, որպեսզի չվախեցնեն կանանց, չփչացնեն հյուրերի հագուստն ու ինտերիերը։

Շամպայնի գավաթներ՝ համի ճիշտ բացահայտման համար

Ժամանակակից գինեգործներն ու սոմելյեները վստահեցնում են, որ շամպայնի համար գավաթի ընտրությունը կարևոր դեր է խաղում ըմպելիքի բուրմունքի և համի բացահայտման գործում։ Գավաթի տեսքը, ձևը և ծավալը լիովին կախված են ըմպելիքի ալկոհոլային քանակից և շաքարի մակարդակից։

Մեր օրերում ամենատարածվածը նեղ, ուղղաձիգ գավաթն է՝ ֆլյուտե: Համարվում է, որ այս ձևի գավաթը պահպանում է շամպայնի պղպջակները (պերլյաժ) և ընդգծում ըմպելիքի թափանցիկությունը։ Ֆլյուտեից բացի, կան նաև կակաչաձև գավաթներ (Tulip) և կուպե (coupe de champagne):

Շամպայնով «ալկոհոլային բուրգերը» նույնիսկ այսօր ստեղծում են միայն կուպե գավաթներով։

Կա նաև շամպայնի համար նախատեսված այսպիսի բաժակ: Ամենից հաճախ նման բաժակներն օգտագործվել են պիկնիկների ժամանակ, որոնք շատ տարածված էին XIX դարում և XX դարի սկզբին։

Կարծիք կա, որ այս շամպայնի բաժակները մնացել են անցյալում, սակայն դա այնքան էլ այդպես չէ։ Մեր օրերում շամպայնի այսպիսի բաժակներ կարող են մատուցվել ինքնաթիռների բիզնես դասում։

Մի բաժակ շամպայն Finnairs օդանավինավի վրա:

Շամպայնի հարիչներ. նուրբ պայքար պերլյաժի դեմ

Չոր շամպայնի հայտնվելով՝ պերլյաժը (պղպջակները) զգալիորեն ուժեղացավ։ Ըմպելիքի գազով այս «չափազանց» հագեցվածությունը երբեմն ընկալվում էր որպես թերություն, որը պետք էր վերացնել։ Հատկապես պերլյաժը անհանգստացնում էր կանանց. փուչիկները հաճախ ընկնում էին քթի մեջ և առաջացնում փռշտոց, ինչը հասարակության մեջ դատապարտվում էր։ Դրան լուծում տալու համար ստեղծվեցին շամպայնի հատուկ հարիչներ։

Շամպայնի ծորակ. անհրաժեշտություն թարմությունը պահպանելու համար

Շամպայնի արդեն բացված շշի թարմությունը պահպանելու համար օգտագործվել են հատուկ խցաններ՝ դոզատորներով և ծորակներով։ Դրանք թույլ էին տալիս խուսափել շամպայնի որակի վատացումից և գազերի կորստից։

Շամպայնի կուժեր

Բացի այդ, գոյություն ունեին շամպայնի համար նախատեսված հատուկ կուժեր։ Թեև դրանք մեծ տարածվածություն չունեին, բայց հանդիպում են հին գրքերում՝ որպես շքեղության և հարմարավետության տարր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *