New

Yeremyan Farm․ «Սերմից սեղան» հայեցակարգը գործնականում

Yeremyan Products-ի հրավերով այցելեցի Yeremyan Farm, որտեղ ներկայացվեց ընկերության «Սերմից սեղան» հայեցակարգը։ Այս մոտեցումը ներառում է սննդի արտադրության ամբողջական շղթան՝ սերմերի ընտրությունից և գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումից մինչև վերամշակում, բաշխում և վերջնական արտադրանքի մատուցում։ Փակ և վերահսկվող համակարգը ապահովում է բարձր որակ, արտադրության թափանցիկություն և պարենային անվտանգության բարձր մակարդակ՝ նպաստելով Հայաստանի գյուղատնտեսության և գաստրոնոմիայի զարգացմանը։

«Սերմից՝ սեղան» հայեցակարգը «Երեմյան Ֆերմայում» սկսվում է հենց հողի մշակմամբ։ Նրանք ինքնուրույն աճեցնում են կերային բազան, որտեղ առանց սինթետիկ հավելումների ու հորմոնների՝ աճում է այն, ինչ հետո դառնում է կովերի սնունդ։ Այստեղ կարևոր տեղ ունի առվույտը, որը համարվում է աշխարհի լավագույն կերերից մեկը՝ սպիտակուցներով, վիտամիններով ու հանքանյութերով հարուստ բույս։ Կերերը պահպանվում են կանաչ վիճակում՝ սիլոսացված, որպեսզի բնականությունն ու սննդարար արժեքը չկորցնեն։

Ֆերմայի կենդանիները՝ հոլանդական ցեղի կովեր են, որոնք պահվում են եվրոպական ստանդարտներին համարժեք պայմաններում։ Նրանց կերակրումը, խնամքը, հանգստի ու շարժման պայմանները մշտապես վերահսկվում են՝ անասնաբույժների ու մասնագետների կողմից։ Այդ մոտեցումը ստեղծում է հավասարակշռված ու առողջ միջավայր, որտեղ կենդանիներն ապրում են առանց սթրեսի՝ ապահովելով ամենաբարձր որակի կաթ։ Եվ հենց այդ կաթն է, որ անցնելով ամենախիստ լաբորատոր վերահսկողությունն ու մշակման փուլերը, դառնում է Հայաստանում միակ սերտիֆիկացված մանկական կաթը՝ «A դասի» որակով։ Սա պարզապես բրենդային նշում չէ։ Սա պետականորեն հաստատված ու վերահսկված սերտիֆիկացում է, որը նշանակում է, որ այս կաթը համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ անվտանգ է և օգտակար նույնիսկ նորածինների համար։

Եվ վերջապես, կաթը, միսը և այլ մթերքները հայտնվում են Երեմյան ռեստորաններում, սուպերմարկետներում, ու նաև մեր սեղաններին։ Սա փակ շղթա է՝ հողի մասնիկից մինչև երեխայի բաժակ։ Բայց իրականում, սա միայն արտադրական շղթա չէ։ Սա հոգածության շղթա է, որտեղ ամեն փուլում դրված է մի նպատակ՝ բարձրացնել վստահությունը հայկական արտադրանքի նկատմամբ։

Այսօր «Yeremyan Products» ոչ միայն առաջինն է տարածաշրջանում, ով ներդրել է «Սերմից՝ սեղան» փակ շղթայի մոդելը, այլև՝ միակ ընկերությունն է, որն այդ մոդելով ապահովում է իսկապես համապարփակ, անվտանգ և բարձրորակ սննդամթերքի արտադրություն։ Այս համակարգը ծառայում է մարդու առողջությանը, երեխայի ապագային և պետության կայուն զարգացմանը։ Եվ հենց այդ պատճառով էլ, «Yeremyan Products» այսօր հանդիսանում է ոչ միայն վստահելի արտադրող, այլ նաև Հայաստանի պարենային անվտանգության ապահովման կարևորագույն օղակներից մեկը։

Comments are closed.