Հայաստանն այն երկիրն է, որտեղ սերն ապրում է շնչակտուր բնության տեսարանների, հնագույն վանքերի և հավերժ գեղեցկության մեջ։
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ առանձնացրել է ռոմանտիկ վայրեր Հայաստանի մարզերում յուրահատուկ և հիշարժան ժամանց անցկացնելու համար։
Դիլիջան՝ բնության գրկում զբոսանքներ, Պարզ լճի խաղաղ տեսարաններ և անզուգական հանգիստ։

Նորավանքում կարող եք վայելել վանքի շուրջ բարձրացող կարմրավուն ժայռերն ու գեղատեսիլ մայրամուտը։

«ՏաԹևեր»՝ Տաթևի ճոպանուղին, որն ամենաերկար օդային ճանապարհով ձեզ կտանի դեպի Սյունիքի բնական և պատմական հարստություններ՝ վայելելու յուրահատուկ ժամանց։

Ջերմուկ քաղաքի սպա գոտիներում անցկացրեք ձեր լավագույն հանգիստը միասին։

Արենիում համտեսեք դարերի պատմությամբ անզուգական գինին հիասքանչ խաղողի այգիներում։

Բացահայտեք աստղաշատ երկինքն ու պատմական բերդը Ամբերդում։

Ծաղկաձորում և MyLer հանգստավայրում՝ միասին վայելեք ձմեռային արկածները։

Leave a Reply