New
Green Rock-ը ճանաչվեց «Լավագույն կայուն զբոսաշրջության նախագիծ» մրցանակի դափնեկիր World Tourism Awards 2025-ում

Green Rock-ը ճանաչվեց «Լավագույն կայուն զբոսաշրջության նախագիծ» մրցանակի դափնեկիր World Tourism Awards 2025-ում

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար սա նշանակալի և հպարտության առիթ ունեցող իրադարձություն է։
Green Rock ընկերությունը արժանացել է «Լավագույն կայուն զբոսաշրջության նախագիծ» մրցանակին՝ World Tourism Awards 2025 մրցանակաբաշխության ընթացքում, որը կայացավ Բրյուսելում՝ Բելգիայի Royal Museums of Fine Arts թանգարանում։
Միջոցառումը կազմակերպվել էր Global Tourism Forum-ի հովանու ներքո՝ միավորելով աշխարհի զբոսաշրջային ոլորտի առաջատար մասնագետներին և կազմակերպություններին։

Green Rock-ի հաղթած նախագիծը՝ Բազմաֆունկցիոնալ համալիրը Դիլիջանում, մարմնավորում է ժամանակակից և կայուն զբոսաշրջության զարգացման նոր փիլիսոփայությունը։ Նախագծի նպատակն է ստեղծել բնական միջավայրի հետ ներդաշնակ էկոհամակարգ, որը միաժամանակ կհզորացնի համայնքները և կբարձրացնի ոլորտի որակի չափանիշները ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում։

Համալիրը ներառում է.
 •210 սենյականոց ժամանակակից հյուրանոց,
 •600 տեղանոց համերգասրահ,
 •սրճարաններ և կինոթատրոններ,
 •համատեղ աշխատավայրեր (coworking),
 •առողջության և առևտրի գոտիներ։

Այս մեծածավալ նախագիծը նախատեսում է ստեղծել ավելի քան 800 նոր աշխատատեղ, ապահովելով զբոսաշրջային ակտիվություն տարվա բոլոր եղանակներին։ Համալիրը նաև նպատակ ունի ամրապնդել Դիլիջանի դերը՝ որպես Հայաստանի մշակութային, առողջարանային և զբոսաշրջային կենտրոն։

«Այս մրցանակը հաստատում է մեր առաքելությունը՝ կառուցելու կայուն ապագա զբոսաշրջության ոլորտում։ Մենք ներդնում ենք կայունության լավագույն պրակտիկաներ, կիրառում ենք EDGE միջազգային չափանիշները, և միաժամանակ օգնում ենք Դիլիջանին դառնալ ավելի ուժեղ և կենսունակ», — նշում են Green Rock-ի ներկայացուցիչները։

Green Rock-ի մոտեցումն առանձնանում է ոչ միայն նախագծի մասշտաբով, այլև իր բովանդակությամբ․ այն ընդգրկում է շրջակա միջավայրի պաշտպանությունը, համայնքային ներուժի զարգացումը և տնտեսական հավասարակշռված աճը։ Այս տեսլականը համահունչ է միջազգային կայուն զբոսաշրջության միտումներին, որոնք ավելի ու ավելի ընդգծում են պատասխանատու ներդրումների և երկարաժամկետ ազդեցության կարևորությունը։

Մենք ողջունում ենք այս հաջողությունը՝ որպես Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման և միջազգային ճանաչման վկայություն։ Այս հաղթանակը ևս մեկ քայլ է դեպի այն իրականությունը, երբ Հայաստանը դիտարկվում է ոչ միայն որպես պատմամշակութային ուղղություն, այլև որպես կայուն զբոսաշրջության առաջատար հարթակ։

Շնորհավորում ենք Green Rock-ի թիմին այս կարևոր հաջողության համար՝
նվիրումով, պրոֆեսիոնալիզմով և հավատով կառուցված տեսլականը կյանքի կոչելու համար։

ArmHoReCa Association of Restaurateurs and Hoteliers of Armenia
Մենք հետևում ենք ոլորտի ամենակարևոր իրադարձություններին և ներկայացնում հայկական հյուրանոցային ու զբոսաշրջային բիզնեսի լավագույն օրինակները։

Comments are closed.