New
Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի մշակութային ժառանգության գլխավոր ուղղություն 2025-ին

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի մշակութային ժառանգության գլխավոր ուղղություն 2025-ին

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության գլխավոր ուղղություն 2025-ին՝ ըստ հեղինակավոր World Travel Awards (WTA) մրցանակաբաշխության։
Այս միջազգային ճանաչումը, որը հաճախ անվանում են «տուրիստական Օսկար», նոր էջ է բացում Հայաստանի համար՝ որպես հինավուրց, բայց նորովի բացահայտվող զբոսաշրջային երկրի։

Այս մրցանակը ոչ միայն փաստում է Հայաստանի հարուստ պատմության, ճարտարապետության ու մշակույթի բացառիկ արժեքը, այլ նաև վկայում է այն մասին, որ մեր երկիրը կարողացել է ներկայացնել իր ինքնությունն ու ժառանգությունը ժամանակակից ձևով՝ միավորելով ավանդույթն ու նորարարությունը։

Հայաստանը վերջին տարիներին գնալով ավելի շատ է ընդգրկվում միջազգային զբոսաշրջային քարտեզում։ Տուրիստական հոսքերը դեպի մեր երկիր զգալիորեն աճել են։
Ավանդական հյուրասիրությունը, ազգային խոհանոցը, գինեգործության և գաստրոտուրիզմի զարգացող ուղղությունները նույնպես ձևավորում են Հայաստանի որպես անվտանգ, համեղ և ոգեշնչող ուղղության նոր կերպարը։ Այս հաղթանակը ոչ միայն պատիվ է, այլև խորհրդանշական պարտավորություն՝ շարունակել պատմել Հայաստանի պատմությունը աշխարհին այնպես, որ այն դառնա ներշնչանքի, կապի և համատեղ փորձառության աղբյուր։

Հայաստանի հյուրընկալության ոլորտը, ներառյալ հյուրանոցները, ռեստորանները, գինեգործարաններն ու զբոսաշրջային ընկերությունները, այսօր միավորված են ընդհանուր նպատակով՝ ստեղծել փորձառություններ, որոնք ոչ միայն գեղեցիկ են, այլև իմաստալից։
Եվ այս մրցանակը հենց այդ միասնության արդյունքն է։

World Travel Awards

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և համարվում է զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում ամենահեղինակավոր գլոբալ գնահատման հարթակներից մեկը։ Ամեն տարի այն նշում է ոլորտի լավագույններին՝ հիմնվելով մասնագետների և հանրության ձայների վրա։

2025 թվականի եվրոպական հաղթողները՝
 • Լավագույն զբոսաշրջային ուղղություն՝ Պորտուգալիա
 • Լավագույն կղզի՝ Մադեյրա
 • Լավագույն քաղաքային ուղղություն՝ Պորտու
 • Լավագույն հանգստյան քաղաք՝ Լիսաբոն
 • Գլխավոր մշակութային ուղղություն՝ Ֆրանսիա
 • Ֆեստիվալային մայրաքաղաք՝ Կաններ
 • Լավագույն ամբողջ տարվա ուղղություն՝ Բաթումի
 • Լավագույն ավիաընկերություն՝ Lufthansa
 • Լավագույն օդանավակայան՝ Ցյուրիխ

Եվ իհարկե լավագույն մշակութային ժառանգության ուղղություն՝ Հայաստան

Այս կարևոր մրցանակին առաջադրված էին նաև մի շարք եվրոպական երկրներ, որոնք ունեն հարուստ մշակութային ժառանգություն։ Հայաստանի հաղթանակը առավել նշանակալից է դառնում՝ հաշվի առնելով մրցակցության բարձր մակարդակը։

Թեկնածուների ցանկը
 • Ադրբեջան
 • Անգլիա
 • Իտալիա
 • Իսպանիա
 • Ֆրանսիա
 • Չեխիա
 • Շոտլանդիա

Հայաստանի հաղթանակը այս ցանկում ունի առանձնահատուկ արժեք․ այն ընդգծում է, որ մշակութային ժառանգությունը կարող է լինել ոչ միայն անցյալի հուշ, այլև ապագայի ուժ՝ միավորող, ներշնչող և զարգացնող։

Comments are closed.