Triangulum Community-ն շարունակում է վերափոխել հայկական երաժշտական միջավայրը՝ տեղափոխելով տեխնո մշակույթը սովորական ակումբներից դեպի բնություն, հնություն և ազատություն։
Սա ոչ միայն երաժշտական իրադարձություն է, այլ գաղափարախոսություն, որը միավորում է մշակույթը, բնությունը, հնագույն էներգիան և ժամանակակից երաժշտությունը։ Այն ստեղծում է միջավայր, որտեղ techno ռիթմերը խաղում են ժայռերի մեջ, իսկ sunrise set-երը դառնում են մասնակիցների հոգևոր վերածնունդի պահեր։ Այս անգամ Triangulum Invites to Garni-ը տեղի կունենա Հուլիսի 19-ին, Գառնիի տաճարի տարածքում՝ սկսած ժամը 13:00-ից։
Lineup

Իվենթի ժամանակ կհնչեն Innervisions լեյբլի աշխարհահռչակ արտիստի՝ Trikk-ի ռիթմերը, ինչպես նաև հայաստանյան և միջազգային DJ-ների սեթերը՝
• Leo Aniram b2b Kai
• Trikk (Innervisions)
• Annatron
• Kiaro
• Dairo
Գառնիի տաճարը հայկական մշակույթի և պատմության խորհրդանիշերից է։ Triangulum Community-ն Գառնին ընտրում է ոչ միայն գեղեցիկ տեսարանի, այլ նաև հնության էներգիայի պատճառով, որն ավելի ուժեղ է դարձնում երաժշտության ազդեցությունը մարդու վրա։ Այս իրադարձությունը իր տեսակով հիշեցնում է հնագույն ծիսական արարողություն, որտեղ հնչում էր թմբուկի և այլ երաժշտական գործիքների ռիթմ, միավորելով մարդկանց մեկ գաղափարի շուրջ։


Leave a Reply