Հայաստանի հողն ու հայ գյուղացու բազմադարյա աշխատանքի պատվավոր շարունակողներից մեկը՝ Yeremyan Products -ը, ներկայացնում է նոր արտադրանք՝ հորած պանիր, որը հպարտությամբ կրում է հայկական ավանդական կաթնամթերքի բարձր որակի դրոշմը։


Հայ ժողովրդի սննդի պատմության մեջ հորած պանիրը առանձնահատուկ տեղ ունի։ Դարերից ի վեր այն եղել է մեր գյուղական կյանքի, մեր հողին կապվածության և ընտանիքի սեղանի բարօրության խորհրդանիշը։ Այսօր այդ ավանդույթը նոր շունչ է ստանում՝ Yeremyan Products-ի կեղմից։


Նոր հորած պանիրը պատրաստվում է բացառապես ընկերության սեփական ֆերմաներից ստացվող Ա կարգի կաթից․ կաթ, որը կուտակել է հայկական արածավայրերի արևն ու դաշտերի անուշ բույրը։ Այն համեմվում է մեր բնաշխարհին հատուկ կանաչիներով, որոնք համին տալիս են ազգային նրբություն և բնության անմիջականություն։
Այս արտադրանքը կոչված է ևս մեկ անգամ ամրապնդելու հայ սպառողի վստահությունը ներքին արտադրանքի նկատմամբ, խթանելով հայրենի արտադրողի դիրքերի առավելագույն կայունացումը։



