New
Մարտի 13-ին Սլավոնական համալսարանում կկայանա «Կոկտեյլներ և երևակայություն» գրքի շնորհանդեսը

Մարտի 13-ին Սլավոնական համալսարանում կկայանա «Կոկտեյլներ և երևակայություն» գրքի շնորհանդեսը

Մարտի 13-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Տիգրան Աֆրիկյանի «Կոկտեյլներ և երևակայություն» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը կանցկացվի համալսարանի 5-րդ հարկում՝ Ս. Ա. Ամբարձումյանի անվան գրադարանում, ժամը 14:30-ին։

Գիրքը նվիրված է համաշխարհային կոկտեյլային մշակույթին և ներառում է ավելի քան 100 դասական կոկտեյլ՝ դրանց ստեղծման պատմությամբ, պատրաստման եղանակներով և պատկերային ներկայացմամբ։

Հեղինակը փորձել է մեկ գրքում համախմբել այն կոկտեյլները, որոնք համարվում են համաշխարհային միքսոլոգիայի հիմքը։ Չնայած ամեն օր աշխարհում ստեղծվում են հազարավոր նոր համադրություններ, հենց դասական կոկտեյլներն են այն հիմքը, որի վրա կառուցվում է ժամանակակից բարային մշակույթը։

«Կոկտեյլներ և երևակայություն» գիրքը կարող է հետաքրքիր լինել ինչպես ոլորտի մասնագետների՝ բարմենների և ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների համար, այնպես էլ ընթերցողների, ովքեր ցանկանում են ավելի խորությամբ ծանոթանալ խմիչքների պատմությանը և դրանց մշակութային նշանակությանը։

Գրքի հեղինակը՝ Տիգրան Աֆրիկյանը, երկար տարիներ աշխատել է HoReCa ոլորտներում՝ Հայաստանում և Ռուսաստանում։ Իր մասնագիտական ճանապարհի ընթացքում նա աշխատել է մի շարք հաստատություններում՝ զբաղեցնելով բարմենի և բար-մենեջերի պաշտոններ։

Չնայած իրավաբանի կրթությանը, նրա հետաքրքրությունները միշտ կապված են եղել ստեղծագործական և գաստրոնոմիական միջավայրի հետ։ Կոկտեյլային մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը, համաշխարհային կինոյի և երաժշտության հանդեպ սերը, ինչպես նաև գրականության նկատմամբ ձգտումը ձևավորել են այն միջավայրը, որտեղ ծնվել է այս գիրքը։


Ցավոք, Տիգրան Աֆրիկյանը վաղաժամ հեռացավ կյանքից և չհասցրեց ամբողջությամբ իրագործել իր ստեղծագործական ծրագրերը։ Սակայն «Կոկտեյլներ և երևակայություն» գիրքը այսօր հանդիսանում է նրա թողած կարևոր մասնագիտական և մշակութային ժառանգության մի մասը։

Գրքի շնորհանդեսը մարտի 13-ին կլինի հնարավորություն ևս մեկ անգամ հիշելու հեղինակին, խոսելու նրա ստեղծագործական ճանապարհի մասին և ներկայացնելու այն աշխատանքը, որը նա հասցրել է թողնել գաստրոնոմիական մշակույթի սիրահարներին։

Comments are closed.