Դիլիջանում ձևավորվում է նոր և հավակնոտ իրականություն։
GreenRock Management Group-ը ներկայացրել է իր ստրատեգիական զարգացման էկոհամակարգը՝ մի շարք նախագծեր, որոնք միավորված են մեկ նպատակով՝ ստեղծել երկարաժամկետ և կայուն առաջընթաց տարածաշրջանում։

Այս նախաձեռնությունների շրջանակում Դիլիջանը կարող է դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի նոր տնտեսական և մշակութային կենտրոն։ Նոր հյուրանոցային և ենթակառուցվածքային նախագծեր, կրթական և մշակութային տարածքներ, աշխատատեղերի ստեղծում և ներդրումների ներգրավում, ամեն ինչ ուղղված է համայնքի կյանքի որակի բարձրացմանը։
Մենք շարունակելու ենք հետևել ծրագրերի ընթացքին և ընկերության նախաձեռնություններին, ներկայացնելով դրանց իրականացման կարևոր փուլերը, ազդեցությունը ոլորտի վրա և նոր հնարավորությունները հյուրընկալության մասնագետների համար։

