New

PROFOOD ARMENIA 2026 — Տարվա գաստրոնոմիկ կարևորագույն իրադարձությունը վերադառնում է

Արդեն հայտնի են PROFOOD ARMENIA 2026-ի օրերը՝ հունիսի 19․20․21․ հաջորդ տարի Հայաստանը կրկին կհավաքի համաշխարհային գաստրոնոմիկ համայնքի առաջնորդներին, նորարարներին և ոլորտի հաջողակ բիզնեսներին մեկ հարթակում։ Այս միջոցառումը շարունակում է ձևավորել մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանում՝ որպես գաստրոնոմիայի, արտադրության և հյուրընկալության կարևոր կենտրոն։

Այս նորության ֆոնին ուզում ենք միասին հիշել անցած տարվա անմոռանալի պահերը, որտեղ հանդիպեցինք աշխարհի տարբեր երկրներից եկած մասնագետների, բացահայտեցինք նոր համեր ու նոր գործընկերություններ, մասնակցեցինք վարպետաց դասերի և հետևեցինք խոհարարական պայքարին՝ PROCHEF մրցույթին։

ArmHoreca-ն կարևորում է այնպիսի հարթակները, ինչպիսին է PROFOOD ARMENIA-ն, որոնք միավորում են հյուրընկալության ոլորտի մասնագետներին, ոլորտի լավագույն փորձը և նորարարական գաղափարները։ Այս միջոցառումները ոչ միայն խթանում են բիզնես կապերի ընդլայնումը, այլև նպաստում են հայկական արտադրանքի և խոհանոցի միջազգային ճանաչմանը։

Մենք հավատում ենք, որ Հայաստանի գաստրոնոմիկ և հյուրընկալության ոլորտի ապագան ձևավորվում է նման հնչեղ նախաձեռնությունների շնորհիվ։

PROFOOD ARMENIA 2026-ին մենք մաղթում ենք նոր բարձունքներ, արդյունավետ համագործակցություններ և ուժեղ միջազգային ներկայություն՝ շարունակելով ամրապնդել Հայաստանի տեղը համաշխարհային գաստրոնոմիկ քարտեզի վրա։

Comments are closed.