Հունվարի 27-ին կայացավ ProFood Armenia 2025 միջազգային F&B և HoReCa միջոցառման մամուլի ասուլիսը, որի ընթացքում կազմակերպիչները ներկայացրեցին այս միջոցառման տեսլականը, նպատակներն ու ծրագիրը։
ArmHoreca-ն նույնպես հրավիրված էր մամուլի ասուլիսին։


ProFood Armenia 2025-ը դառնալու է Հայաստանում առաջին խոշոր միջազգային հարթակը, որը կմիավորի հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի առաջատար մասնագետներին, բիզնեսի սեփականատերերին, ոլորտով հետաքրքրված անձանց ու սկսնակ ձեռներեցներին։ Ասուլիսի ընթացքում ընդգծվեց, որ միջոցառումը ոչ միայն ցուցահանդես է, այլ նաև գործնական հարթակ, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան՝
- Ձեռք բերել նոր համագործակցություններ
- Մասնակցելու խոհարարական ու բար շոուների
- Ապահովելու բիզնեսի զարգացման նոր հեռանկարներ
- Ծանոթանալու միջազգային փորձին



Միջոցառման առանցքային փուլերն են՝
Էքսպո-ցուցադրություն՝ որտեղ բիզնեսները կներկայացնեն իրենց արտադրանքը և ծառայությունները
Մաստեր կլասեր և բիզնես խորհրդատվություն՝ գիտելիքների ու փորձի փոխանակման համար
ProChef Armenia 2025՝ երիտասարդ խոհարարների մրցույթ, որի ժյուրիում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող շեֆ-խոհարարներ
Մենք վստահ ենք, որ ProFood Armenia 2025-ը հնարավորություն կտա Հայաստանի մասնագետներին ու բիզնեսին կապ ստեղծել միջազգային շուկայի հետ, իսկ Հայաստանի հյուրընկալության ոլորտին՝ ավելի ակտիվ ու մրցունակ դիրք զբաղեցնել տարածաշրջանում։


Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.info/ar-BH/register?ref=UT2YTZSU
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?