New

Cheetos-ի գազարագույն շալվարները․ երբ snack-ը դառնում է մոդա

Cheetos-ը ներկայացրել է նորաձևության աշխարհում իր ամենաանսպասելի նախագիծը՝ գազարագույն շալվարներ, որոնք ստեղծվել են հատուկ այս snack-ի սիրահարների համար։ Դրանք նախատեսված են ոչ միայն հարմարավետ կրելու, այլև գործնական նպատակով․ մատների վրա մնացած Cheetos-ի փոշին կարելի է մաքրել հենց շալվարի վրա։

Cheetos ուտելիս բոլորս էլ բախվել ենք նույն խնդրին․ մատների վրա մնում է հայտնի վառ գազարագույն փոշին։ Սովորաբար օգնության են գալիս թղթե անձեռոցիկները կամ լվացարանը։ Բայց այս անգամ բրենդը որոշել է հարցը լուծել ամենաանսպասելի ձևով․ ստեղծել շալվարներ, որոնց վրա կարելի է հանգիստ սրբել մատները։ Շալվարի կողքերին տեղադրված են փափուկ կտորից հատվածներ, որոնք սրբիչ են հիշեցնում։ Իսկ գույնը նույնն է՝ վառ գազարագույն, այնպես որ ոչ մի հետք աչքի չի զարնի։

Այս յուրահատուկ նախագիծը կյանքի է կոչվել համաշխարհային մակարդակի համագործակցությամբ․

Impact BBDO և BBDO NY գործակալությունները,

• դիզայներներ Մաքս Սիգելման և Կարոլին Սպենինգ (Siegelman Stable),

• լեգենդար ոճաբան Զանգ Թոյ։

Արդյունքում ստացվել է սահմանափակ քանակով capsule collection, որը միաժամանակ և՛ նորաձև է, և՛ ֆունկցիոնալ։

Հիմնական առանձնահատկություններն են մատները մաքրելու հատուկ հատվածներ, որոնք կարծես անմիջապես ինտեգրված սրբիչ լինեն, մեծ գրպաններ, որտեղ հեշտությամբ տեղավորվում է Cheetos-ի փաթեթը և վառ գազարագույն գույնը, նույն snack-ի երանգով։ Այն խելացիորեն համադրում է՝ հումորն ու խաղը, գործնականությունը և ամենակարևորը՝ բրենդի ինքնությունը։

Արդյունքում Cheetos Pants-ը մեծ աղմուկ բարձրացրեց․ դրանց մասին գրում են համաշխարհային մեդիաները, քննարկում սոցիալական ցանցերում, իսկ շալվարները շատ արագ սպառվել են։

Սա հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է ապրանքի «թերությունը» վերածել բրենդային առավելության։ Cheetos-ը ոչ թե փորձեց թաքցնել իր բնույթը, այլ այն դարձրեց ոճի ու ինքնության մաս։ Այդպես snack-ը դարձավ ոչ միայն սնունդ, այլև մոդայի և street culture-ի խաղացող։

Comments are closed.