ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և BBC Global News-ի համագործակցության արդյունքում իրականացվել է «Արևածագը Հայաստանում» բացառիկ ծրագիրը։ Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանը ցուցադրվել է միջազգային լսարանին՝ իր գեղեցկությամբ, հարուստ մշակույթով և հիասքանչ բնապատկերներով։
Համագործակցության շրջանակներում BBC-ի նկարահանող խումբը այցելելով մեր երկիր, ծանոթանալով նրա պատմական ժառանգությանը, կենսունակ մշակույթին և բացառիկ բնությանը նկարահանեց գովազդային հոլովակ, որը հեռարձակվեց BBC հեռուստաալիքով 18 անգամ՝ հնարավորություն տալով միլիոնավոր մարդկանց բացահայտել Հայաստանը՝ որպես զբոսաշրջային առաջնակարգ ուղղություն։ Այս ծրագիրը կարևոր քայլ է միջազգային հարթակներում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու համար՝ Հայաստանը վերածելով տուրիզմի գրավիչ կենտրոնի։


Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.info/pt-PT/register?ref=KDN7HDOR