New

Armenian Stone Fest 2025

Armenian Stone Fest-ը Հայաստանում նշականալի փառատոն է, որը նշում է մեր ազգի քարագործության դարավոր ավանդույթները՝ սկսած խաչքարերից և միջնադարյան վանքերից մինչև ժամանակակից ճարտարապետություն ու դիզայն։

Այս տարի փառատոնը լինելու է իսկապես յուրահատուկ։ Առաջին անգամ այն կանցկացվի անմիջապես ակտիվ տրավերտինի քարհանքում, ստեղծելով «Burning Man»-ի նմանվող մթնոլորտ, սակայն ամբողջությամբ հայկական ոգով՝ քարով, հողով և պատմությամբ լցված միջավայրում։

Միջոցառման ընթացքում լինելու են ցուցահանդեսներ, մասնագիտական քննարկումներ, կենդանի քանդակագործական ցուցադրություններ և հատուկ վարպետության դասեր, ներառյալ խաչքարագործության դասընթացը, որը կվարի Նարինե Փոլադյանը՝ Հայաստանի առաջին կին խաչքարագործը։ Փառատոնը համախմբում է ճարտարապետների, դիզայներների, շինարարների և վարպետների Հայաստանից, Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իտալիայից և Իսպանիայից, ստեղծելով համագործակցության և նորարարության հարթակ։

Երաժշտական ծրագիրը ևս հզոր է լինելու, փառատոնի մասնակիցների համար հանդես կգան The Boing Orchestra, DJ Vakcina և DJ Ora, ստեղծելով երաժշտություն և էներգիա, որը լրացնելու է քարերի ու արվեստի հզոր մթնոլորտը։

Armenian Stone Fest-ը ոչ միայն ամրապնդում է մեր երկրի քարագործության միջազգային հեղինակությունը, այլև նպաստում է Հայաստանի բնական ռեսուրսների զարգացմանը՝ ներկայացնելով հայկական քարը որպես բարձրարժեք և բացառիկ նյութ համաշխարհային շուկայում։

One response to “Armenian Stone Fest 2025”

  1. Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://accounts.binance.com/register-person?ref=IHJUI7TF

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *