Հոկտեմբերի 29-ին Apicius Armenia – International Hospitality School-ը մեկնարկել է իր ակադեմիական ծրագրի երրորդ փուլը ՝ «Introduction to Spa Management», որը նվիրված է spa և wellness ոլորտի կառավարման ժամանակակից սկզբունքներին։
Դասընթացի այս փուլը հնարավորություն է տալիս մասնակիցներին բացահայտելու առողջության, հյուրընկալության և բիզնեսի միաձուլումը՝ որպես մի ամբողջական աշխարհ, որտեղ մարդու մարմնի, մտքի և հոգու ներդաշնակությունը դառնում է գլխավոր գաղափարախոսություն։

Spa կառավարման փիլիսոփայությունը՝ մարմնի, մտքի և հոգու միասնություն
Դասընթացի նվիրված է spa-ի հիմնարար գաղափարին՝ wellness-ը որպես ամբողջական բարեկեցություն հասկանալու։
Ուսանողները ուսումնասիրում են spa-ի պատմական ծագումը՝ սկսած հին Հունաստանի բաղնիքներից և հնդկական այուրվեդիկ ավանդույթներից մինչև ժամանակակից առողջության կենտրոնները։
Spa-ի փիլիսոփայությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ իրական առողջությունը հնարավոր է միայն մարմնի, մտքի և հոգու ներդաշնակությամբ։
Այն ոչ թե պարզապես ֆիզիկական հանգիստ է, այլ հոգեբանական վերականգնում և հոգևոր ինքնաճանաչում։

Spa Management-ը՝ ապագայի մասնագիտություն
Ըստ Global Wellness Institute-ի, 2023-ին համաշխարհային spa ոլորտի շուկայական արժեքը հասել է 90 միլիարդ դոլարի, և աճը շարունակվում է։
Այսօր spa կառավարման մասնագետներն ունեն վճռորոշ դեր՝ ապահովելու բարձրակարգ ծառայություն, բիզնես արդյունավետություն և հյուրի ամբողջական փորձառություն։


Apicius Armenia-ի ծրագիրը ուսանողներին տրամադրում է անհրաժեշտ գիտելիքներն ու գործնական հմտությունները՝
• հասկանալու spa-ի կառավարման ֆինանսական և օպերացիոն կողմերը,
• վերլուծելու հյուրերի վարքագիծն ու սպասելիքները,
• և ձևավորելու յուրօրինակ spa փորձառություններ՝ հիմնված 4R փիլիսոփայության վրա՝ Relaxation, Rejuvenation, Renewal, Recreation։
Apicius Armenia-ն, լինելով հյուրընկալության ոլորտի միջազգային կրթական ստանդարտների կրող, առաջարկում է բացառիկ հնարավորություն՝
դառնալու մասնագետ այն ոլորտում, որտեղ առողջությունը, արվեստը և բիզնեսը միահյուսվում են։

