New
AirFest 2025․ Օդային զվարճանքի և ավիացիոն նոր հնարավորությունների տոն Հայաստանում

AirFest 2025․ Օդային զվարճանքի և ավիացիոն նոր հնարավորությունների տոն Հայաստանում

Հայաստանը պատրաստվում է ապրել օդային տուրիզմի և բացառիկ զվարճանքի և արկածային զբոսաշրջության բացառիկ օր, քանի որ բոլորի սիրելի AirFest-ը վերադառնում է՝ նոր, ավելի մեծ ձևաչափով: Միջոցառումը կկայանա սեպտեմբերի 20-ին SkyClub – Yeghard Airfield հարթավայրում՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

AirFest-ը կմեկնարկի առավոտյան 12:00-ին՝ օդում կարելի է տեսնել ինքնաթիռներ, պարագլայդերներ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դռոններ։ Տեղի կունենան նաև թռիչքային շոուները, համերգային ծրագրերը և երաժշտական կատարումները՝ հայտնի լավ երաժշտական խմբերի և դիջեյների մասնակցությամբ, այդ թվում՝ Լավ Էլի խմբի մեծ բացօթյա համերգը։

Բացի զվարճանքներից, AirFest-ի գլխավոր նպատակը Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման խթանումն է։ Միջոցառման շրջանակում հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով և անդրադառնալու են ավիացիայի ընթացիկ միտումներին։ Մասնագիտական օդաչուները կանցկացնեն ուսուցողական դասախոսություններ, ներշնչելով ապագա մասնագետներին, ովքեր հետաքրքրված են ավիացիոն ոլորտով։ Մարդիկ հնարավորություն կունենան ամրագրել օդապարիկով կամ պարագլայդերով թռիչքներ, ինչպես նաև մասնակցել ինքնաթիռով զբոսանքների, թռիչքուղով ղեկավարվող թռիչքների և այլ հետաքրքիր փորձառությունների։

Տեղի կունենա նաև թռիչքային շոու, որտեղ օդում ելույթ կունենան ժամանած հյուրեր իրենց ինքնաթիռներով՝ վայրէջք և թռիչք ցուցադրելով։ AirFest-ը սեպտեմբերի ամենահիշարժան իրադարձություններից է որը, միաժամանակ խթանում է ավիացիայի զարգացմանը և արկածային զբեսաշրջությունը Հայաստանում այլ նաև առաջարկում բացառիկ հնարավորություններ ու անսահման զվարճանք բոլորի համար:

Comments are closed.