Դեկտեմբերի 20–21 | Megamall Armenia
Տոնական Երևանը այս տարի կունենա մեկ նոր ու անչափ գայթակղիչ ավանդույթ․ առաջին անգամ Megamall Armenia-ում կանցկացվի «Հայկական գինու նախատոնական օրեր» միջոցառումը՝ որտեղ հայկական գինեգործությունը կներկայացնի է իր լավագույն արտադրանքներից։
Դեկտեմբերի 20–21-ին 15 առաջատար գինեգործական ընկերություններ իրենց դռները կբացեն սպառողների առաջ՝ ներկայացնելով գինիների լայն տեսականի գործարանային գներով։
Սա բացառիկ հնարավորություն է՝ փորձելու, համտեսելու և ձեռք բերելու այն գինիները, որոնք ամբողջ տարվա ընթացքում ձևավորում են Հայաստանի գինեգործության պատկերը և արժանանում են միջազգային մրցանակների։
Տոներին ընդառաջ՝ բույրով, համով ու հայկական գինեգործական պատմություններով լի այս միջոցառումը հրավիրում է ձեզ բացահայտելու նոր համեր, գտնելու տոնի համար կատարյալ նվերներ և առանձնահատուկ շշեր, որոնք միայն այդ օրերին կվաճառվեն շուկայականից զգալիորեն ցածր գներով։
Եթե սիրում եք գինի, ապա այս երկու օրը ձեր տոնական տրամադրության անբաժան մասն են դառնալու։ Ստեղծեք նոր տոնական ավանդույթ՝ հայկական գինով։

