Օգոստոսի 22-24-ը Երևանում կկայանա «Գարեջրի Օրեր 2025» փառատոնը, որն արդեն դարձել է հայկական գարեջրագործության ավանդույթները ներկայացնող ամենասպասված իրադարձություններից մեկը։ Երեք օր շարունակ Զաքյան փողոցը կվերածվի բացօթյա մեծ հարթակի, որտեղ կմիավորվեն գարեջրի արտադրողներն ու սիրահարները։
Հայաստանում գարեջրի առաջին գրավոր հիշատակումները վերագրվում են մ.թ.ա. 5-րդ դարին։ Հույն պատմիչ Քսենոփոնը «Անաբասիս»-ում նշում է, որ հայերը զինվորներին հյուրասիրում էին գարու հատիկներով լի կավե ամաններում պահված թարմ ու հզոր ըմպելիք։ Այս փաստը հայ գարեջրագործությունը դարձնում է համաշխարհային պատմության մի մաս։ Այսօր, դարեր անց, գարեջուրը Հայաստանում ոչ միայն ըմպելիք է, այլև մշակութային ժառանգության և հյուրընկալության խորհրդանիշ։

«Գարեջրի Օրեր»-ը կառուցված է մի քանի թեմատիկ գոտիներից․
• Գարեջրի գոտի – 25-ից ավելի արտադրող ընկերությունների դասական և քրաֆթային գարեջրի տեսակներ։
• Սննդի գոտի – հայկական և միջազգային խոհանոցի ուտեստներ, ընտրված գարեջրի հետ համադրության համար։
• Երաժշտական գոտի – կենդանի համերգներ, բենդեր և DJ-սեթեր։
• Խաղային գոտի – ինտերակտիվ և զվարճալի խաղեր՝ բոլոր տարիքների համար։
• Սթեյնհոլդինգ մրցույթ – ուժի և տոկունության մրցակցություն՝ արժեքավոր մրցանակներով։
• Խաղարկություններ – փառատոնի ընթացքում 200-ից ավելի նվերներ։
Փառատոնի մուտքն ազատ է, սակայն գարեջրի համտեսի համար նախատեսված է հատուկ փաթեթ, որը ներառում է․ բրենդավորված գարեջրի բաժակ, 12 համտեսման տոմսակ, խաղերի ու քարտեզի ուղեցույց։
«Գարեջրի Օրեր 2025»-ը հնարավորություն է համտեսելու գարեջրի բազմազան տեսակներ, վերապրելու հայկական գարեջրագործության պատմական ժառանգությունը և միաժամանակ վայելելու ժամանակակից գաստրոնոմիկ փորձառություն։ Այս փառատոնը միավորում է ավանդույթն ու նորարարությունը՝ ստեղծելով հարթակ, որտեղ գարեջրի արտադրողները, գաստրոնոմիայի սիրահարները և զբոսաշրջիկները կարող են բացահայտել Հայաստանի գարեջրի մշակույթը նոր որակով։

