New
Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում

Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում


Հոկտեմբերի 16-ին՝ Հացի և պարենի համաշխարհային օրվա առթիվ, Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպում է յուրահատուկ ժամանակավոր ցուցադրություն՝ «Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում» վերնագրով։

Ցուցադրության նպատակն է այցելուներին ևս մեկ անգամ հաղորդակից դարձնել լավաշի՝ ինչպես ծանոթ, այնպես էլ անծանոթ կողմերին։ Տաղանդավոր հացթուխների վարպետությունն ու լուսանկարիչների տեսլականը միահյուսվել են՝ ստեղծելով շուրջ 20 յուրօրինակ ֆոտոպատում, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է լավաշի մի նոր կերպար, գույն, ձև և պատմություն։
Լավաշը՝ որպես հայկական ինքնության և հյուրընկալության խորհրդանիշ, այստեղ վերածվում է արվեստի՝ դառնալով պատմություն, դեմք և հուշ։ Այս նախաձեռնությունը միաժամանակ հարգանքի տուրք է հայ հացթուխների, հնագույն ավանդույթների և հացի մշակութային առաքելության նկատմամբ։


Ցուցադրության պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում։ Բացման արարողությունը կուղեկցվի ողջույնի խոսքերով, բանախոսությամբ և համերգային ծրագրով։

Միջոցառմանը մուտքն ազատ է։

Հոդվածը պատրաստվել է Armhoreca.am-ի կողմից՝ աջակցելու համար հայկական գաստրոնոմիական մշակույթի պահպանմանն ու տարածմանը։

Comments are closed.