New
Երևանի օդի խնդիրը. մարտահրավեր, որը կարող է դառնալ հնարավորություն

Երևանի օդի խնդիրը. մարտահրավեր, որը կարող է դառնալ հնարավորություն

Երևանը միշտ եղել է տարածաշրջանի ամենակենդանի ու ներգրավող քաղաքներից մեկը։ Սակայն այսօր մայրաքաղաքը կանգնած է լուրջ էկոլոգիական մարտահրավերի առաջ․ օդի աղտոտվածությունը հասնում է այնպիսի մակարդակի, որը չի կարելի անտեսել։ Սա առողջության, կենսամակարդակի և քաղաքի միջազգային գրավչության խնդիր է․

Օդի մաքրումը արագ լուծում չունի․ մասնագետները միանշանակ նշում են, որ անհրաժեշտ է երկարատև, ինտենսիվ և համակարգային աշխատանք՝ արդյունք ստանալու համար։ Ինչպես ասում է բնապահպանության ոլորտի փորձագետներից մեկը․

«Օդի մաքրման խնդիրը լուծվում է տարիներով, ոչ թե ամիսներով։ Պետք է ներդրումներ, շարունակական վերահսկողություն և բալանս քաղաքային զարգացման ու բնապահպանության միջև»։

Սակայն սպասել՝ ոչինչ չանելով, նույնպես չի կարելի։ Մինչ ծրագրերը մշակվում և կիրարկվում են, Հայաստանը ունի մի կարևոր առավելություն, որը դառնում է նոր զարգացման հզոր լծակ․ մարզերի բնությունը մաքուր է, օդը՝ թթվածնով հարուստ։

Այս համատեքստում ներգնա տուրիզմը ստանում է նոր դեր․
քաղաքի բնակիչներին անհրաժեշտ է ընդամենը մի քանի օր կտրվել մեծ քաղաքի աղմուկից, շնչել մաքուր օդ և վերականգնել ուժերը։ Դրա համար էլ Detox getaway (Անգլերեն տերմին որը, օգտագործվում է զբոսաշրջության կոնտեքստում՝ նկատի ունենալով կարճատև հանգիստ քաղաքից դուրս, որտեղ մարդիկ վերականգնում են ուժերը մաքուր օդի, բնության ու հանգստի միջոցով) Երևանից ուղղությունը դառնում է ոչ թե պարզապես տուրիստական առաջարկ, այլ՝ առողջապահական անհրաժեշտություն։

Հայաստանի լեռները, անտառներն ու առողջարար միջավայրը կարող են դառնալ այն հանգրվանը, որտեղ մարդիկ կստանան կյանքի որակի զգալի վերելք։ Թարմ օդ, լռություն, բնության հետ համերաշխություն, իսկ ամենակարևորը՝ հեռավորություն աղտոտված միջավայրից։

ArmHoreca-ն առաջարկում է տեսնել այս իրավիճակի մեջ նոր զարգացման հնարավորություններ։

Մենք առաջարկում ենք դիտել ներկա մարտահրավերը որպես տրիգեր՝ ներքին տուրիզմի ակտիվ խթանման համար, քանի որ Երևանում արդեն ձևավորվել է մաքուր օդի պահանջարկ․ մարդիկ իրականում ցանկանում են ժամանակավոր հեռանալ քաղաքից՝ գոնե մի քանի օրով։

ArmHoreca-ի նախաձեռնությունն ուղղված է ոչ թե պարզապես հանգստի առաջարկմանը, այլ տնտեսական նոր շարժի ստեղծմանը․
մենք կոչ ենք անում մարզերի հյուրանոցներին, հյուրատներին և զբոսաշրջային կազմակերպություններին համախմբվել և զարգացնել Detox getaway փաթեթներ Հայաստանի մարզերում՝

• մաքուր օդ
• լեռնային հանգիստ
• որակյալ ու տեղական գաստրոնոմիա
• առողջարար միջավայր

Ինչպես նշում ենք մեր մասնագիտական դիրքորոշման մեջ․
«Մաքուր օդը դարձել է պահանջարկ։ Ու հիմա ճիշտ ժամանակն է այդ պահանջարկը վերածել ոլորտի զարգացման հնարավորության»։

Մինչ Երևանը միասնաբար քայլեր է ձեռնարկում շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ՝ Հայաստանի մարզերը արդեն այսօր պետք է պատրաստ լինեն դառնալ առողջության, հանգստի և վերականգնման կենտրոններ։

Comments are closed.