New
Ձմեռը Դիլիջանում հրաշք է լինելու

Ձմեռը Դիլիջանում հրաշք է լինելու

Դիլիջանի ձմեռը միշտ էլ ունեցել է իր յուրահատուկ կախարդանքը․ ճերմակ անտառներ, ձյունածածկ լեռներ, տաք լուսամփոփներով փողոցներ և այն խաղաղությունը, որը միայն այստեղ կարելի է զգալ։
Բայց այս տարի Դիլիջանը լինելու է ավելի ջերմ, ավելի կախարդական և ավելի կենդանի,
քանի որ քաղաքի զարգացման և նրա յուրահատուկ ձմեռային կերպարի ստեղծման գործը
իրենց ձեռքն են վերցրել Meet Dilijan-ը և Green Rock Foundation -ը։

Սկսած դեկտեմբերի 6-ից, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի քաղաքը կդառնա մի մեծ տոն՝

Ամանորյա տոնավաճառներով

Արվեստով և ձեռագործ աշխատանքներով

Երաժշտությամբ և կենդանի ներկայացումներով

Տաք ու անմոռանալի ձմեռային տրամադրությամբ

Ժողովրդական արվեստների թանգարանի հատուկ մասնակցությամբ,
որը կներկայացնի հայկական մշակույթի գեղեցկությունն ու ավանդական արվեստի ուժը

Այս ամենը ստեղծված է մեկ մեծ գաղափարով․Դիլիջանը ոչ միայն քաղաքի անուն է, այլ զգացողություն — տաք, անկեղծ ու հայկական․

Մի բաց թողեք այս տարվա ամենաուժեղ, ամենաջերմ և ամենահեքիաթային պահերը։
Սիրով հավաքվում ենք Դիլիջանում՝ որտեղ ձմեռը իսկապես հրաշք է լինելու․

Comments are closed.