ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական armenia.travel կայքը առաջադրվել է համաշխարհային հեղինակավոր Awwwards մրցանակաբաշխությանը: Այս հարթակը համարվում է վեբ դիզայնի, թվային ստեղծարարության և նորարարական մոտեցումների գնահատման ամենահեղինակավոր հարթակներից մեկը։
Awwwards-ը միավորում է միջազգային ժյուրիի, դիզայներների և թվային մասնագետների համայնք, որտեղ գնահատվում են ոչ միայն վիզուալ լուծումները, այլև կայքի կառուցվածքը, բովանդակության տրամաբանությունը, օգտատիրոջ փորձառությունը և ժամանակակից թվային մտածողությունը։ Այստեղ ներկայացված նախագծերը ձևավորում են ոլորտի գլոբալ միտումները և դառնում օրինակ ամբողջ աշխարհի համար։
Armenia.travel-ի առաջադրումը վկայում է, որ Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային հարթակը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին՝ ներկայացնելով երկիրը ամբողջական, ժամանակակից և բովանդակային մոտեցմամբ։ Կայքը միավորում է մշակույթը, բնությունը, պատմությունը և ժամանակակից ճանապարհորդական փորձառությունները՝ ստեղծելով վստահելի և գրավիչ պատկեր Հայաստանի մասին։
Այս փուլում կայքը մասնակցում է բաց քվեարկության, և յուրաքանչյուր քվե կարևոր է։ Դա հնարավորություն է աջակցելու ոչ միայն կայքը ստեղծող թիմին, այլև Հայաստանին՝ միջազգային թվային հարթակում ևս մեկ անգամ արժանապատիվ ներկայանալու համար։
Մասնակցեք քվեարկությանը և աջակցեք Armenia.travel-ին այստեղ՝ https://www.awwwards.com/sites/armenia-travel

