Հայկական գինեգործության հպարտություններից մեկը՝ Voskevaz Winery-ն, կրկին գրանցեց փայլուն հաջողություն միջազգային ասպարեզում։ Ամերիկայում անցկացվող հեղինակավոր USA Wine Ratings 2025 մրցույթում Voskevaz Winery-երկու գինիներ արժանացան ամենաբարձր պարգևին՝ ոսկե մեդալների։
Voskevaz Karasi Collection, Areni Noir – Gold
Voskevaz Karasi Collection, Haghtanak – Gold
USA Wine Ratings-ը համարվում է գինեգործական աշխարհի ամենանշանավոր մրցույթներից մեկը, որտեղ գինիները գնահատվում են ոչ միայն որակական ցուցանիշներով, այլև շուկայում մրցունակությամբ ու գին-որակ հարաբերակցությամբ։ Այսպիսով, Voskevaz-ի հաղթանակը վկայում է ոչ միայն նրա գինիների բացառիկ համային հատկանիշների, այլև միջազգային շուկայում դրանց մրցունակության մասին։

Voskevaz Winery-ն արդեն երկար տարիներ մնում է հայկական գինեգործության խորհրդանիշներից մեկը՝ համադրելով հին ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ «Karasi Collection»-ը առանձնանում է նրանով, որ պատրաստվում է հայկական կարասներում, ինչը գինուն տալիս է եզակի բույր և խորություն։ Այս հաղթանակները ոչ միայն բարձրացնում են Voskevaz Winery-ի հեղինակությունը, այլև մեկ անգամ ևս հաստատում, որ Հայաստանը դառնում է համաշխարհային գինու քարտեզի անբաժան մասը՝ իր ինքնատիպ խաղողի տեսակներով և գինեգործական մշակույթով։

