Տասնամյակներ շարունակ ալկոհոլը համարվում էր սոցիալական շփման, տոնակատարությունների ու մշակութային ինդիկատորների առանցքային բաղադրիչը։ Սակայն այսօր աշխարհը կանգնած է խորը մշակութային և սպառողական փոփոխության առաջ։ Երիտասարդ սերունդը խմում է այլ կերպ, և շուկան արձագանքում է այս փոփոխություններին։
WHO/Europe (World Health Organization – Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն) 2024-ի զեկույցը ցույց է տալիս, որ Եվրոպայում 15‑տարեկանների մեծ մասը երբևէ փորձել է ալկոհոլ, սակայն վերջին 30 օրում օգտագործողների տոկոսը զգալիորեն ցածր է։ Սա փաստում է, որ ալկոհոլը դեռևս տարածված է դեռահասների շրջանում, բայց սպառման մակարդակը կախված է երկրից ու սոցիալական պայմաններից։
OECD (Organization for Economic Co‑operation and Development – Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպություն) 2025-ի տվյալները ցույց են տալիս, որ որոշ զարգացած երկրներում երիտասարդների և մեծահասակների ալկոհոլի սպառումը նվազել է, իսկ որոշ երկրներում պահպանվել կամ նույնիսկ աճել է։ Այս միտումները խոսում են այն մասին, որ ալկոհոլի օգտագործման վարքը տարբեր է տարածաշրջանային, մշակութային և տնտեսական պայմաններից կախված։
Միաժամանակ, IWSR (International Wine and Spirits Research – Միջազգային գինու և ոգեկից խմիչքների հետազոտական ընկերություն) 2025-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Gen Z սերունդը շատ երկրներում ցուցաբերում է փոփոխվող վարքագիծ։ Մինչև 25 տարեկանները որոշ երկրներում քիչ օգտագործում են, իսկ որոշ սեգմենտներում սպառման ցուցանիշներն աճում են՝ կախված սոցիալական ու տնտեսական պայմաններից։
Այս փոփոխությունները բացատրվում են մի քանի գործոններով. երիտասարդները ավելի շատ են կարևորում առողջություն, ֆիզիկական և մտավոր հավասարակշռություն, ընտրում են ավելի քիչ ալկոհոլ պարունակող կամ առանցալկոհոլի ըմպելիքներ, իսկ սոցիալական հանդիպումների ձևերն ու հասանելի տեղեկատվությունը օգնում են գիտակցված ընտրություն կատարել։

Արդյունքում, ակնհայտ է, որ ալկոհոլի սպառումը նվազում է, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում, և դա չի միայն ազդում շուկայի վրա, այլ նաև փոխվում է խմելու մշակույթը ամբողջ աշխարհում։ Այն հուշում է, որ նոր սերունդը ավելի գիտակցված է, նախընտրում է առողջ կյանք և ընտրում է այլընտրանքային ըմպելիքներ՝ նվազեցնելով ավանդական ալկոհոլի օգտագործումը։
Այս միտումը ոչ միայն առողջարար է, այլ նաև ազդում է շուկայի ռազմավարությունների, արտադրանքի ընտրության և հասարակական մշակույթի ձևավորման վրա։ Նոր սերունդը ցույց է տալիս՝ հասարակությունը և շուկան կարող են փոխվել, երբ մարդիկ գիտակցորեն են ընտրում, ինչը խմել և ինչպես ապրել։

