2025 թվականին Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի կողմից Շերեփ ռեստորանը ճանաչվել է «Տարվա լավագույն ռեստորան Երևանում»։ Եվ սա արդեն երրորդ տարին անընդմեջ։
Այս հաղթանակը շարունակական աշխատանքի, կայուն որակի և ձևավորված հեղինակության հաստատում է։

Շերեփը վաղուց դարձել է Երևանի գաստրոնոմիական կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Այն ռեստորան է, որտեղ համադրվում են հայկական խոհարարական ավանդույթներն ու ժամանակակից մատուցման մշակույթը։ Այստեղ են բերում հյուրերին, այստեղ են կազմակերպվում կարևոր հանդիպումներ, այստեղ է զգացվում Երևանի ժամանակակից խոհարարական մշակույթի շունչը։ Շերեփը դարձել է չափանիշ։ Այն բարձրացրել է մրցակցության նշաձողը և ձևավորել նոր սպասելիքներ շուկայում։


Ռեստորանի ուժը ոչ թե մեկ անգամ տպավորելու, այլ տարիներ շարունակ նույն մակարդակը պահպանելու մեջ է։ Բարձր հոսքի պայմաններում պահպանել որակի նույն նշաձողը հեշտ չէ։ Սակայն Շերեփի թիմը կարողացել է կառուցել աշխատանքային հստակ համակարգ, որտեղ յուրաքանչյուր դետալ վերահսկվում է, իսկ յուրաքանչյուր հյուր ստանում է նույն ուշադրությունն ու հոգատարությունը։
Շերեփը կենդանի ռեստորան է։ Բաց խոհանոց, շարժում, էներգիա։ Այդ դինամիկան ստեղծում է փորձառություն, որը մարդիկ հիշում են։

Շնորհավորում ենք Շերեփի թիմին այս կարևոր ձեռքբերման առթիվ։
Երբ հաջողությունը կրկնվում է, այն դառնում է օրինաչափություն։

