New
Seven Visions Resort & Places, The Dvin-ը World Travel Awards 2025-ում․ հինգ մրցանակ

Seven Visions Resort & Places, The Dvin-ը World Travel Awards 2025-ում․ հինգ մրցանակ

2025 թվականին Seven Visions Resort & Places, The Dvin հյուրանոցային համալիրը արժանացավ միանգամից մի քանի բարձրագույն մրցանակների World Travel Awards միջազգային մրցանակաբաշխությունում։ Այս հաջողությունը կարևոր է ոչ միայն նախագծի, այլև Հայաստանի հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի համար՝ որպես միջազգային մակարդակով ճանաչված որակի հաստատում։

World Travel Awards (WTA)-ը հիմնադրվել է 1993 թվականին և այսօր համարվում է զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը։

Հաղթողները որոշվում են երկաստիճան քվեարկությամբ՝
 • ոլորտի միջազգային մասնագետների մասնակցությամբ
 • և ճանապարհորդների ու հյուրերի բաց քվեարկությամբ

Այս մեխանիզմը թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ գնահատական, հիմնված իրական փորձի և մասնագիտական չափանիշների վրա։

Նախագծերը գնահատվում են հետևյալ հիմնական ուղղություններով․
 • սպասարկման որակ և կայունություն
 • հյուրանոցային և գաստրոնոմիական կոնցեպտի ամբողջականություն
 • ժամանցային և գործարար ենթակառուցվածքների զարգացվածություն
 • միջազգային մրցունակություն
 • հյուրի փորձառության ընդհանուր մակարդակ (guest experience)

Այս չափանիշների համադրությամբ Seven Visions / The Dvin-ը հաղթել է միանգամից մի քանի անվանակարգերում։

Armenia’s Leading Hotel 2025

Այս մրցանակը շնորհվում է այն հյուրանոցին, որը տարվա ընթացքում ցուցադրել է առաջատար դիրք ամբողջ շուկայում՝ սպասարկման որակի, կառավարման արդյունավետության, հյուրի գոհունակության և ընդհանուր կոնցեպտի ամբողջականության տեսանկյունից։ Seven Visions / The Dvin-ի հաղթանակը այս անվանակարգում նշանակում է, որ այն գնահատվել է որպես Հայաստանի հյուրանոցային ոլորտի չափանիշ ձևավորող նախագիծ։

Europe’s Leading Entertainment Hotel 2025

Այս անվանակարգը գնահատում է հյուրանոցները, որոնք հաջողությամբ ինտեգրել են ժամանցը որպես հիմնական արժեք, այլ ոչ հավելում։ Խոսքը գնում է միջոցառումների, շոուների, մշակութային և գաստրոնոմիական ծրագրերի համակարգված կառավարման մասին։ The Dvin-ի հաղթանակը այստեղ վկայում է, որ նախագիծը մրցունակ է եվրոպական առաջատար ժամանցային հյուրանոցների մակարդակում։


World’s Leading Hotel Dining & Entertainment Experience 2025

Սա համաշխարհային մակարդակի ամենաբարդ և բարձր պահանջներ ունեցող անվանակարգերից մեկն է։ Այն գնահատում է հյուրանոցում ստեղծված գաստրոնոմիայի և ժամանցի միասնական փորձառությունը՝ կոնցեպտից մինչև իրականացման որակ։ Seven Visions / The Dvin-ի հաղթանակը նշանակում է, որ հյուրանոցը կարողացել է ստեղծել ամբողջական experience, որը մրցունակ է համաշխարհային առաջատար նախագծերի հետ։


Armenia’s Leading Conference Hotel 2025

Այս մրցանակը տրվում է այն հյուրանոցին, որը լավագույնս ապահովում է գործարար միջոցառումների, կոնֆերանսների և միջազգային հանդիպումների կազմակերպման ենթակառուցվածք։ Այն ներառում է տեխնիկական հագեցվածություն, սպասարկման պրոֆեսիոնալ թիմ, տարածքների ճկունություն և լոգիստիկ լուծումներ։ The Dvin-ի հաղթանակը փաստում է, որ այն հանդիսանում է Հայաստանի առաջատար բիզնես և MICE հարթակներից մեկը։


Armenia’s Best Hotel Restaurant 2025 — Hayrik

Այս անվանակարգը գնահատում է հյուրանոցների ռեստորանները՝ ըստ խոհանոցային կոնցեպտի, որակի, սպասարկման և ինքնության։ Hayrik ռեստորանի հաղթանակը ընդգծում է, որ այն ոչ միայն հյուրանոցի բաղադրիչ է, այլ ինքնուրույն մրցունակ գաստրոնոմիական միավոր, որը ներկայացնում է հայկական խոհանոցը ժամանակակից և միջազգային ընկալելի ձևաչափով։

Այս ցանկը ցույց է տալիս, որ խոսքը մեկ ուղղության հաջողության մասին չէ։ The Dvin-ը հանդես է գալիս որպես մուլտիֆունկցիոնալ հյուրնկալության մոդել, որտեղ միաժամանակ զարգացած են հյուրանոցային, գաստրոնոմիական, ժամանցային և բիզնես բաղադրիչները։

The Dvin-ի հաղթանակը World Travel Awards-ում հանդիսանում է մասնագիտական հանրության կողմից տրված պաշտոնական գնահատական։ Այն փաստում է, որ Հայաստանը կարող է ուենալ առաջարկ , որը համապատասխանում է միջազգային պահանջներին և հետաքրքիր է բարձրակարգ զբոսաշրջիկների, բիզնես միջոցառումների և միջազգային հարթակների համար։

Մենք շնորհավորում ենք Seven Visions Resort & Places, The Dvin թիմին այս կարևոր միջազգային հաջողության կապակցությամբ։ Այս մրցանակները ոչ միայն բարձր գնահատական են իրականացված աշխատանքի համար, այլ նաև պատասխանատվություն՝ շարունակելու բարձր պահել որակի նշաձողը և զարգացնել հյուրնկալության ոլորտը Հայաստանում։

Comments are closed.