New
RestoFest 2025 <<Երևանի ռեստորանային օրեր>>

RestoFest 2025 <<Երևանի ռեստորանային օրեր>>

Հոկտեմբերի 17–19-ը Երևանի Հյուսիսային պողոտան կդառնա քաղաքի ամենաակտիվ և գունեղ վայրերից մեկը։ Երեք օր շարունակ այստեղ տեղի կունենա բացօթյա ռեստորանային փառատոն RestoFest 2025 <<Երևանի ռեստորանային օրեր>>, որը կմիավորի Հայաստանի լավագույն ռեստորաններին, գինեգործներին, խմիչքների արտադրողներին և երաժշտական ծրագրերը։

Միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու Երևանի գաստրոնոմիկ մշակույթը՝ որպես ժամանակակից, բազմաշերտ և զբոսաշրջության համար գրավիչ ուղղություն։ RestoFest 2025 -ը բաց կլինի բոլոր այցելուների համար՝ առաջարկելով համտեսներ, կենդանի երաժշտություն և թեմատիկ ակտիվություններ։

Անցած տարի RestoFest 2024 -ը անցկացվել է Մոսկովյան և Թումանյան փողոցներում՝ համախմբելով շուրջ 100 ռեստորան և սրճարան։ Այցելուները հնարավորություն ունեին համտեսելու տարբեր երկրների խոհանոցներ, տեղական և արտասահմանյան գինիներ, ինչպես նաև մասնակցելու խոհարարական վարպետաց դասերի։
Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ փառատոնը նպաստել է ոչ միայն ռեստորանային ոլորտի առաջխաղացմանը, այլև՝ Երևանի որպես գաստրոնոմիկ ուղղության ճանաչելիությանը

2025 թվականի հոկտեմբերի 17–19-ը փառատոնը կանցկացվի Հյուսիսային պողոտայում՝ ընդգրկելով ավելի մեծ տարածք և մասնակիցների լայն շրջանակ։

Միջոցառմանը կմասնակցեն․
 • Երևանի և մարզերի առաջատար ռեստորաններ
 • Հայկական և արտասահմանյան գինեգործական ընկերություններ
 • Բարեր և խմիչքների բրենդեր, որոնք կներկայացնեն հեղինակային կոկտեյլներ
 • Փոքր արտադրողներ՝ տեղական մթերքով և յուրօրինակ արտադրանքով

Փառատոնի ընթացքում նախատեսվում են կենդանի երաժշտական ելույթներ, DJ-համերգներ, լուսանկարչական գոտիներ և գինու մշակույթի շուրջ թեմատիկ միջոցառումներ։

Մուտքն ազատ է բոլորի համար։

Comments are closed.