Այսօր հայկական գաստրոնոմիայի աշխարհում միանշանակ կարևոր օր է․ «Renomee» ռեստորանը դարձավ 4 տարեկան։ Այն հանդիսանում է Yeremyan Projects ընկերությունների խմբի բացառիկ նախագծերից մեկը՝ ներկայացնելով ժամանակակից, հեղինակային և մոլեկուլյար խոհանոցի բարձրագույն չափանիշները։
Բացման օրը՝ 2021թ․ հոկտեմբերի 17-ին, «Renomee»-ն հանդես եկավ որպես Հայաստանի առաջին բարձր հեղինակային խոհանոցով ռեստորան՝ հիմնված արվեստի, գիտության և խոհարարության համադրության վրա։ Արդեն չորս տարի է, ինչ այն անփոխարինելի վայր է դարձել ոչ միայն երևանցիների, այլև Հայաստանի հյուրերի համար, ովքեր գնահատում են բացառիկ համային փորձառությունը և անթերի սպասարկման մշակույթը

Yeremyan Projects ընկերությունը, արդեն երկու տասնամյակ է, ինչ ձևավորում է հայկական ռեստորանային բիզնեսի նոր մշակույթ՝ համատեղելով համաշխարհային ստանդարտներն ու ազգային արժեքները։«Renomee»-ն համադրում է մոլեկուլյար խոհանոցը և հեղինակային մոտեցումը՝ ստեղծելով համային ճամփորդություն, որը յուրաքանչյուր անգամ բացահայտում է նոր զգացողություններ։
Այստեղ ամեն մանրուք մտածված է՝ թե՛ բաղադրիչների ծագումնաբանությունը, թե՛ մատուցման ձևը, թե՛ գինիների համադրությունը։
Ռեստորանը նախատեսված է ընդամենը 26 հյուրի համար՝ ապահովելով լիարժեք անհատական ուշադրություն և բացառիկ սպասարկում։ Հյուրերին ներկայացվում է հեղինակային սեթ մենյու, որը փոխվում է սեզոնային տրամադրությամբ՝ ընդգրկելով 8-12 յուրահատուկ ուտեստ։
«Renomee» անվանումը՝ ծագելով ֆրանսերենից, նշանակում է «հեղինակություն, համբավ», և հենց այդ արժեքներն էլ ընկած են ռեստորանի գաղափարական հիմքում։
Այստեղ խոհարարությունը դառնում է արվեստ, իսկ յուրաքանչյուր ճաշատեսակ՝ պատմություն, որտեղ համերը խոսում են զգացմունքների և հիշողությունների լեզվով։

Yeremyan Projects ընկերությունը, արդեն երկու տասնամյակ է, ինչ ձևավորում է հայկական ռեստորանային բիզնեսի նոր մշակույթ՝ համատեղելով համաշխարհային ստանդարտներն ու ազգային արժեքները։ «Renomee»-ն Yeremyan Projects-ի գաստրոնոմիկ ընտանիքի մի մասն է՝ համախմբելով այնպիսի ճանաչված նախագծեր, ինչպիսիք են “Sherep”, “Smoking Chef”, “Lavash”, “Livingston”, “Yerevan Tavern”, և այլ ռեստորաններ։
Armhoreca.am -ը , որպես Հայաստանի հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագիտական հարթակ, սրտանց շնորհավորում է «Renomee» ռեստորանի ողջ թիմին իր 4-ամյակի առթիվ։
Մենք գնահատում ենք այն մեծ ներդրումը, որը «Renomee»-ն ունեցել և ունենում է հայկական հեղինակային խոհանոցի զարգացման և միջազգային ճանաչման գործում։


