Հայաստանի HoReCa ոլորտի միակ մասնագիտական ամսագիրը՝ Proreca Magazine-ը, վերադառնում է իր երրորդ համարի թողարկմամբ։ Մեկ տարի անց՝ նոր գաղափարներով ու թարմ ուժով, թիմը պատրաստ է ներկայացնելու մի համար, որը խոստանում է լինել ոչ միայն տեղեկատու, այլ նաև ներշնչող։
Proreca-ն արդեն տարիներ շարունակ ձևավորում է ոլորտային մշակույթ՝ պատմելով ռեստորատորների, շեֆ-խոհարարների, հյուրանոցային մասնագետների և բարմենների մասին։ Ամսագիրը ներկայացնում է այն մարդկանց, ովքեր ամեն օր ստեղծում են հայկական հյուրասիրության դեմքը՝ տեղական փորձը համադրելով միջազգային միտումների հետ։

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ից, Florence Restaurant-ում կկայանա Proreca Magazine Vol. 3-ի ներկայացումը։ Սա ոչ միայն ամսագրի թողարկման երեկո է, այլ նաև ոլորտային միջոցառում, որտեղ կհավաքվեն հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ, գործընկերներ ու ընկերներ՝ միասին նշելու նոր շրջափուլի սկիզբը։
Proreca Magazine Vol. 3-ը լինելու է ավելի խորքային, ավելի ինտերակտիվ և ավելի պրոֆեսիոնալ՝ ընդգրկելով նոր թեմաներ, պատմություններ և հայաստանյան horeca համայնքի ամենահետաքրքիր նախագծերը։


