New
ProFood Armenia 2025․ Մամուլի ասուլիս

ProFood Armenia 2025․ Մամուլի ասուլիս

Հունվարի 27-ին կայացավ ProFood Armenia 2025 միջազգային F&B և HoReCa միջոցառման մամուլի ասուլիսը, որի ընթացքում կազմակերպիչները ներկայացրեցին այս միջոցառման տեսլականը, նպատակներն ու ծրագիրը։

ArmHoreca-ն նույնպես հրավիրված էր մամուլի ասուլիսին։

ProFood Armenia 2025-ը դառնալու է Հայաստանում առաջին խոշոր միջազգային հարթակը, որը կմիավորի հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի առաջատար մասնագետներին, բիզնեսի սեփականատերերին, ոլորտով հետաքրքրված անձանց ու սկսնակ ձեռներեցներին։ Ասուլիսի ընթացքում ընդգծվեց, որ միջոցառումը ոչ միայն ցուցահանդես է, այլ նաև գործնական հարթակ, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան՝

  • Ձեռք բերել նոր համագործակցություններ
  • Մասնակցելու խոհարարական ու բար շոուների
  • Ապահովելու բիզնեսի զարգացման նոր հեռանկարներ
  • Ծանոթանալու միջազգային փորձին
ProReCa ընկերության հիմնադիր՝ Սյուզի Միքայելյանը 

Միջոցառման առանցքային փուլերն են՝

Էքսպո-ցուցադրություն՝ որտեղ բիզնեսները կներկայացնեն իրենց արտադրանքը և ծառայությունները

Մաստեր կլասեր և բիզնես խորհրդատվություն՝ գիտելիքների ու փորձի փոխանակման համար

ProChef Armenia 2025՝ երիտասարդ խոհարարների մրցույթ, որի ժյուրիում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող շեֆ-խոհարարներ

Մենք վստահ ենք, որ ProFood Armenia 2025-ը հնարավորություն կտա Հայաստանի մասնագետներին ու բիզնեսին կապ ստեղծել միջազգային շուկայի հետ, իսկ Հայաստանի հյուրընկալության ոլորտին՝ ավելի ակտիվ ու մրցունակ դիրք զբաղեցնել տարածաշրջանում։

2 responses to “ProFood Armenia 2025․ Մամուլի ասուլիս”

  1. Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.info/ar-BH/register?ref=UT2YTZSU

  2. Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *