New
Pepsi-ի նորարարությունը՝ պրոբիոտիկ կոլա՝ համի և առողջության միասնություն

Pepsi-ի նորարարությունը՝ պրոբիոտիկ կոլա՝ համի և առողջության միասնություն

PepsiCo-ն ներկայացրել իր նոր՝ Pepsi Prebiotic Cola ապրանքը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, դարձել է առաջին դասական կոլան, որը պարունակում է պրյեբիոտիկ ֆիբր (բուսական ծագման բնական նյութեր, որոնք օգնում են մարսողական համակարգին՝ սնունդ հանդիսանալով մեր աղիներում գտնվող օգտակար բակտերիաների համար)

Pepsi Prebiotic Cola-ն հասանելի կլինի երկու համերով՝ Original Cola և Cherry Vanilla։


 • Յուրաքանչյուր շիշ ունի մոտ 30 կալորիա,
 • Պարունակում է մոտ 5 գրամ շաքար (շատ քիչ է՝ համեմատած սովորական կոլայի հետ),
 • Եվ 3 գրամ պրյեբիոտիկ ֆիբր բուսական մանրաթել, որը օգտակար է մարսողության համար։

Եվ ամենակարևորը՝ Pepsi-ն հայտարարել է, որ այս կոլայում արհեստական քաղցրացուցիչներ չեն լինի։ Այս ամենը արված է նրա համար, որ ըմպելիքը լինի միաժամանակ և համեղ, և ավելի օգտակար առողջության համար, հատկապես նրանց, ովքեր փորձում են խուսափել ավելորդ շաքարից։
Պաշտոնական հայտարարության համաձայն՝ այս նորացրած կոլան պատասխան է ժամանակակից սպառողների միտումին՝ ավելի ֆունկցիոնալ և առողջարար․

Մեկ այլ կարևոր քայլ՝ PepsiCo-ն 2025-ի մարտին հայտարարեց, որ ձեռք է բերել Poppi ապրանքանիշը՝ հայտնի պրյեբիոտիկ խմիչք արտադրող ընկերություն։ Ակնկալվում էր, որ այս ձեռք բերումը կհանդիսանա ռազմավարական քայլ՝ թույլ տալով ավելի արագ և արդյունավետ մտնել առողջ խմիչքների շուկա։ PepsiCo-ն ընդգծել է, որ Poppi-ն «ռազմավարական լրացում է մեր պորտֆելին՝ առաջարկելով ավելի առողջ տարբերակներ սպառողներին»։

Ներկայացվող նոր պրյեբիոտիկ կոլան պլանավորված է սկզբում վաճառվել վեբ-հարթակներով 2025-ի աշնանը, իսկ ավելի լայն առևտրային տարածում ստանալ՝ 2026-ի սկզբին։

Այս նորույթը դիտվում է որպես PepsiCo-ի առավել առաջատար նորարարությունը վերջին 20 տարիներին։

Comments are closed.