Հոկտեմբերի 27-ին Holiday Inn հյուրանոցում կկայանա «Meet Dilijan» նախաձեռնության շնորհանդեսը, որի նպատակն է նորովի ներկայացնել Դիլիջանը՝ որպես զբոսաշրջային և ներդրումային մեծ ներուժ ունեցող քաղաք։
Միջոցառումը հրաշալի հնարավորություն է ոլորտի մասնագետների, զբոսաշրջային ընկերությունների և բիզնես ներկայացուցիչների համար՝ բացահայտելու Դիլիջանի հմայքը, մշակութային առանձնահատկությունները և զարգացող նոր ուղղությունները։
Միջոցառման ընթացքում տեղի կունենա պանելային քննարկում՝
«Dilijan as a New Force in MICE Tourism in Armenia: Potential, Challenges and Growth Paths»։
Մոդերատոր՝
• Դիանա Ասլանյան, Project Manager of Meet Dilijan
Խոսնակներ՝
• Եղիշե Տանաշյան — MICE Tourism Expert, ESI DMC Armenia
• Գևորգ Օրբելյան — Director of Yerevan History Museum
• Գայանե Քոչարյան — Business Development Manager, Meet Dilijan
• Աննա Մարդանյան — Executive Director, Tavush Region Tourism Development Agency NGO
• Արփինե Հակոբյան — President, Lori DMO Board

Միջոցառման ընթացքում մասնակիցները կկարողանան․
Տեսնել Դիլիջանը նոր տեսանկյունից և լսել նրա զարգացման պատմությունները։
Մասնակցել ոլորտի առաջատար մասնագետների քննարկումներին։
Հանդիպել գործընկերների, զբոսաշրջային բիզնեսների և նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։
Գրանցվե՛ք՝
https://bit.ly/meetdilijanpresentation
Միացե՛ք մեզ՝ միասին խոսելու Դիլիջանի ապագայի, նրա հնարավորությունների և այն մասին, թե ինչպես կարող ենք դարձնել այն Հայաստանի զբոսաշրջային քարտեզի կարևոր կենտրոններից մեկը։


