2025 թվականի վերջում McDonald’s France-ը ներկայացրեց մի գաղափար, որը մի քանի տարի առաջ անհնար կթվար․ այն թողարկեց իր պատմության մեջ առաջին խաղալիքները՝ նախատեսված հատուկ շների համար։ Հավաքածուն կոչվում է Happy Doggy և միանգամից դարձել է քննարկման թեմա ոչ միայն մարկետինգի մասնագետների, այլ նաև կենդասերների աշխարհում։
McDonald’s-ը տասնամյակներ շարունակ ձևավորել է մանկության հիշողություններ իր Happy Meal խաղալիքներով։ Բայց այս անգամ բրենդը առաջին անգամ շրջվեց դեպի մեկ այլ «ընտանիքի անդամ»՝ շունը։ Սա պարզապես ակցիա չէ, այլ խորհրդանշական քայլ՝ ցույց տալու, որ ժամանակակից ընտանիքում կենդանին այլևս ոչ թե հավելում է, այլ իրական ներկայություն։

Հավաքածուն պաշտոնապես թողարկվել է 2025-ի նոյոմբերի 27-ին, եւ այն առայժմ հասանելի է միայն Ֆրանսիայում։
Happy Doggy խաղալիքները ստեղծված են այնպես, որ միաժամանակ ճանաչելի լինեն մարդկանց համար և հետաքրքիր՝ շների համար։ Դրանց ձևերը հիշեցնում են McDonald’s-ի ամենահայտնի ուտելիքները, բայց ֆունկցիան ամբողջությամբ խաղային է՝ կրծելու, նետելու, վազելու, բռնելու համար։
Սա մաքուր մարկետինգային նրբություն չէ։ Սա փորձ է՝ ստեղծել ընդհանուր հուզական տարածք,
որտեղ շան տերն ու շունը միաժամանակ ինչ-որ բան են «ստանում» McDonald’s-ից․ մեկը՝ նոստալգիա ու ժպիտ, մյուսը՝ խաղ և շարժում։

Happy Doggy շարքը ներառում է չորս յուրահատուկ շների խաղալիք, McDonald’s-ի մենյուի ամենահայտնի կեիպարներից և սիմվոլնորից։
• Fun’Fries — խաղալիք, որը հիշեցնում է հայտնի ֆրիի տուփը
• Fly’Bun — թեթև նետվող խաղալիք՝ բուրգերի բուլկու տեսքով
• Sundae’Ball — գնդակ, ոգեշնչված McDonald’s-ի սանդեյ աղանդերից
• Chauss’Pom —խաղալիք՝ ձևավորված խնձորի փայից ներշնչված պատկերով։
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում կենդանիների մշակույթը փոխվել է։ Շունն այլևս պարզապես պահակ կամ ուղեկից չէ։ Նա դարձել է ընտանիքի լիարժեք անդամ՝ իր բնավորությամբ, կարիքներով ու իր սեփական «երջանկության իրավունքով»։
McDonald’s-ը այս հավաքածուով շատ ճշգրիտ է զգացել այդ փոփոխությունը։ Այն առաջարկում է ոչ թե նոր մենյու, այլ նոր հարաբերություն՝ բրենդի, մարդու և կենդանու միջև։ Happy Doggy-ն ցույց է տալիս, թե ուր է շարժվում ժամանակակից գաստրոնոմիան ու բրենդինգը։ Այստեղ արդեն խոսքը միայն սննդի մասին չէ։ Խոսքը ապրումների, հիշողությունների և կյանքի ոճի մասին է։

