New
Մասսիմո Բոկուս․ գաստրոնոմիական կրթության նվիրյալ և Apicius-ի տեսլականը ձևավորող մասնագետ

Մասսիմո Բոկուս․ գաստրոնոմիական կրթության նվիրյալ և Apicius-ի տեսլականը ձևավորող մասնագետ

Մասսիմո Բոկուսը Ֆլորենցիայում, Apicius՝ Florence University of the Arts միջազգային հյուրնկալության դպրոցում, հանդիսանում է որպես Սննդի և Գինու Ուսումնասիրությունների տնօրեն և հանդիսանում է World Association of Chefs Societes (WACS)–ի կողմից վկայավորված խոհարարության ուսուցիչ։ Նա միավորում է պրոֆեսիոնալ խոհարարական փորձը, կրթությունը և գաստրոնոմիական նորարարությունը։

Նրա մասնագիտական ճանապարհը սկսվել է Ֆլորենցիայում՝ Michelin-ի կողմից ճանաչված J.K. Lounge ռեստորանում որպես Executive Chef։ Հետագայում աշխատել է Villa Mangiacane–ում և Michelin-ի աստղ ստացած Ora d’Aria ռեստորանում, որտեղ ձևավորել է իր խոհարարական մոտեցումը՝ հիմնված իտալական ավանդույթների և ժամանակակից ստեղծարարության վրա։

2014 թվականից Մասսիմոն անցնում է կրթության ոլորտ՝ առաջնորդելով Apicius–ի Սննդի և Գինու Ուսումնասիրությունների ֆակուլտետը, դասավանդելով Ֆլորենցիայում, Հարավային Կորեայում և ԱՄՆ–ում (TuttoToscana ծրագիրը Նյու Յորքում)։ Նրա ուսուցման փիլիսոփայությունը շեշտում է իսկական և բնական մթերքները, մշակույթի և տերուարի նկատմամբ հարգանքը, ինչպես նաև խոհանոցում կարգապահ և ստեղծարար մոտեցումը։

Բացի դասավանդելուց՝ Մասսիմոն ղեկավարում է ակադեմիական գործընթացները, ուսուցիչների պատրաստումը և անհատականացված կրթական ծրագրերը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում սննդի և հյուրնկալության ոլորտի նախագծերի համար։ Նա նաև անդամ է Apicius Armenia Advisory Board–ի, որտեղ իր միջազգային փորձով նպաստում է Հայաստանում հյուրնկալության և գաստրոնոմիական կրթական ծրագրերի զարգացմանը։

Մասսիմո Բոկուսի գործունեությունը միավորում է պրոֆեսիոնալիզմը, գիտելիքը և մարդկային վերաբերմունքը։ Նրա համար գաստրոնոմիան ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև մշակույթների հանդիպում, ստեղծագործական արտահայտություն և ներդաշնակություն կյանքի ու խոհանոցի մեջ։

Comments are closed.