Երևանի գաստրոնոմիական քարտեզին նոր ու շատ սպասված անուն է ավելացել՝ Loona։ Սա այն նույն ռեստորանն է, որ իր տեղն արդեն գտել է Մոսկվայի և Դուբայի ամենապահանջված հասցեների շարքում, իսկ այժմ էլ բացել է իր դռները հայաստանյան հանրության համար։ Բայց Loona-ն պարզապես իտալական խոհանոց չէ․ սա պատմություն է համի, ջերմության և մանրուքի հանդեպ սիրո մասին։
Loona-ի գաղափարը ծնվել է Մոսկվայում։ Երեք գործընկերներ՝ Անտոն Պինսկին, Արտյոմ Լոսևը և Վիտալի Իստոմինը, ցանկանում էին ստեղծել մի վայր, որտեղ իտալական խոհանոցը կհնչի նորովի՝ պահպանելով իր իսկական բնույթը։ Նրանց նպատակը պարզ էր․ հյուրը պետք է իրեն զգա այնպես, ինչպես տանը ընթրիքի ժամանակ՝ անկաշկանդ, բայց բարձր որակի մթնոլորտում։ Այդպես էլ ծնվեց Loona-ն։

Մոսկվայի Loona ռեստորանի սրտում գտնվում է մեծ փայտյա վառարան՝ ձեռքով պատրաստված Իսպանիայի Կաստիլիայի ընտանեկան մանուֆակտուրայում։ Այդ վառարանն էլ դարձել է Loona-ի խորհրդանիշը և անվան պատմությունը։ Ստեղծագործական թիմը հավատում է, որ հենց այնտեղից է սկսվում ամբողջ էներգիան․ հացի բույրից մինչև հյուրասիրության ջերմություն։
Առաջին Loona-ն բացվել է Մոսկվայի Տվերսկայա պողոտայի հին առանձնատներից մեկում։ Սպիտակ, վառ և նուրբ ինտերիեր, բարձր առաստաղներ, բնական լույս, և իհարկե՝ բաց խոհանոց, որտեղ ամեն ինչ երևում է։ Շուտով այն դարձավ քաղաքի ամենապահանջված վայրերից մեկը՝ արժանանալով WHERETOEAT 2024 մրցանակաբաշխության երկրորդ տեղին։

Loona-ն սակայն չմնաց միայն մոսկովյան նախագիծ։ Այն հաջողությամբ ընդլայնվեց Դուբայում՝ հենց Downtown շրջանում՝ Բուրջ Խալիֆայի տեսարանով։ Այդպես Loona-ն դարձավ ժամանակակից ռուսական ռեստորանային դպրոցի միջազգային օրինակ, որը խոսում է իտալական համերի լեզվով։ Իսկ այսօր այդ պատմությունը շարունակվում է Երևանում։

Երևանում Louna-ի բացումը ևս մեկ կարևոր քայլ է դեպի մեր քաղաքի գաստրոնոմիական զարգացման նոր փուլը։ Այն հաստատում է, որ մեր մայրաքաղաքը պատրաստ է ընդունել բարձրակարգ միջազգային բրենդեր և նրանց համաշխարհային չափանիշներին համապատասխան սպասարկման մշակույթ։
Մասնագիտական տեսանկյունից՝ նման բրենդների մուտքը Հայաստան ունի մի քանի կարևոր ազդեցություն․
• բարձրացնում է շուկայական մրցակցությունը,
• խթանում է սպասարկման և խոհարարական նոր ստանդարտներ,
• և ամենակարևորը՝ Երևանը դարձնում է ավելի գրավիչ ուղղություն զբոսաշրջիկների և գաստրոնոմիայի սիրահարների համար։


Այսօր արդեն կարելի է վստահ ասել՝ Louna-ի ներկայությունը մեր քաղաքում ոչ միայն գաստրոնոմիական, այլև մշակութային ներդրում է։ Այն բացում է նոր հնարավորություններ՝ ինչպես մեր տեղական մասնագետների, այնպես էլ միջազգային համագործակցությունների համար։
Երևանը զարգանում է, փոխվում է, դառնում է ժամանակակից և համաշխարհային։ Իսկ նման նախագծերը հենց այն շարժիչ ուժերն են, որոնք այդ փոփոխությունը դարձնում են տեսանելի ու զգալի։


