Երեմյան ընկերությունը շարունակում է ընդլայնել հայաստանյան հյուրընկալության ոլորտի սահմանները՝ ներկայացնելով իր նոր նախագիծը՝ Kagayaki Japanese Restaurant-ը։ Այս բացառիկ ճապոնական ռեստորանը, որը կբացվի ապրիլի 5-ին Կասկադի հարևանությամբ, նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են ճապոնական խոհանոցի իսկական համերը, ավանդույթները և բարձրակարգ սպասարկումը։

Այս նախագիծը վստահորեն կարելի է արդեն համարել խոստումնալից և հաջողված, քանի որ այն կրում է Երեմյան ընկերության որակի և պրոֆեսիոնալիզմի նշանաբանը։ Երեմյան ընկերությունների խումբը տարիներ շարունակ բարձրացրել է Հայաստանի ռեստորանային մշակույթի մակարդակը՝ հաստատելով նոր չափանիշներ սպասարկման, համերի և մթնոլորտի տեսանկյունից։ Այս ընկերության յուրաքանչյուր նախագիծ մանրակրկիտ մտածված է, իսկ յուրաքանչյուր նոր ռեստորան՝ առավելագույն նվիրվածությամբ ստեղծված։
Մենք վստահ ենք, որ Kagayaki–ը ճապոնական նրբաճաշակության նոր հանգրվան Երևանումարագ կդառնա Երևանի ճապոնական խոհանոցի նոր ուղենիշը, քանի որ այն ոչ միայն ներկայացնում է իսկական ճապոնական համեր, այլև Երեմյան ընկերությունների կողմից երաշխավորված որակ։ Սպասում ենք բացմանը՝ բացահայտելու Երևանի նոր ճապոնական խոհարարական գլուխգործոցը։
Leave a Reply