Երևանը հարստացավ ևս մեկ յուրօրինակ հասցեով՝ Kagayaki ճապոնական ռեստորանի բացմամբ, որն իր դռներն է բացել քաղաքի բնակիչների և հյուրերի համար: Ճապոնական «Kagayaki» անունը նշանակում է «փայլ», և ռեստորանը լիովին արդարացնում է իր անունը՝ համադրելով ճաշակի փայլը, արևելյան ներդաշնակությունը և ճապոնական խոհանոցի հմայքը։

Նորաբաց ռեստորանը պատկանում է Երեմյան ընկերությունների խմբին, որն արդեն շուրջ երկու տասնամյակ զարգացնում է Հայաստանի հյուրընկալության ոլորտը։
Kagayaki-ն տեղակայված է Երևանի ամենակենտրոնական հատվածում՝ Կասկադ համալիրի և Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ, Santa Fe բացօթյա սրճարան-ռեստորանի անմիջապես կողքին։

Ճապոնական ավանդույթներով ոգեշնչված Kagayaki-ն նպատակ ունի ներկայացնել իսկական ճապոնական խոհանոց՝ հավատարիմ թարմությանը, պարզությանը և համերի ներդաշնակությանը։
Բացման արարողության ընթացքում ընկերության հիմնադիր-ղեկավար Դավիթ Երեմյանը նշել է.
«Հյուրընկալության ոլորտում շուրջ 20-ամյա հարուստ փորձով ու ազգային խոհանոց ներկայացնելու բարձր պատասխանատվությամբ՝ ընկերությունը առավելագույնս բծախնդիր և քմահաճ է եղել ճապոնական ռեստորան հիմնելիս։»

Ռեստորանի շեֆ-խոհարարն է հրավիրյալ Ռոնինո Քինթոն, ով ունի ճապոնական խոհանոցի բազմամյա փորձ և իր թիմի հետ պատրաստ է ամեն օր հյուրերին պարգևել իսկական ճապոնական համերի մի ամբողջ ճանապարհորդություն։
Ռեստորանը բաց է ամեն օր՝ ժամը 12։00-ից մինչև ուշ գիշեր, սպասելով բոլոր նրանց, ովքեր գնահատում են բարձրակարգ սնունդը, արևելյան նրբաճաշակությունը և անկրկնելի սպասարկումը։
Leave a Reply