Էլեկտրոնային երաժշտության պատմության մեջ կան անուններ, որոնք պարզապես հաջող DJ կամ producer չեն․ նրանք ձևավորել են ամբողջ ժանրը։ Juan Atkins-ը համարվում է Detroit techno-ի հիմնադիրներից և համաշխարհային Էլեկտրոնային երաժշտության մշակույթի առանցքային պիոներներից մեկը։
Նրա առաջին ելույթը Հայաստանում մշակութային իրադարձություն է։

1980-ականներին ԱՄՆ-ի Detroit քաղաքում ծնվեց նոր ձայն՝ մինիմալ, տեխնոլոգիական և ֆուտուրիստական։ Juan Atkins-ը իր Cybotron նախագծով դրեց այն հիմքը, որը հետագայում ձևակերպվեց որպես techno։
Model 500 և Infiniti անուններով նա ստեղծագործությունները, որոնք դարձան underground scene-ի հիմնասյուներ։ Այսօր նրա սեթերը ոչ միայն երաժշտական փորձառություն է, այլ ժանրի պատմության հետ անմիջական շփում։

Juan Atkins-ի այցի կազմակերպիչը MOCT ընկերությունն է՝ Հայաստանում էլեկտրոնային միջոցառումների առաջատար կազմակերպիչներից մեկը։ Վերջին տարիներին MOCT-ը հետևողականորեն ձևավորում է Հայաստանի electronic scene-ը՝ Երևան բերելով համաշխարհային մակարդակի արտիստների։
MOCT-ի նախաձեռնությամբ Հայաստանում հանդես են եկել՝
• Jeff Mills — Detroit techno-ի ամենաազդեցիկ pioneer-ներից
• Nina Kraviz — ժամանակակից techno scene-ի ամենաճանաչված դեմքերից
• Ricardo Villalobos — minimal techno-ի լեգենդար ներկայացուցիչ
• Marcel Dettmann — Բեռլինյան techno մշակույթի կարևորագույն անուններից
Այս անունները ձևավորում են համաշխարհային ակումբային մշակույթը։
MOCT-ը հանդես է գալիս ոչ միայն որպես event organizer, այլ որպես մշակութային հարթակ, որը ինտեգրում է Հայաստանը global electronic map-ին։
Այսօր techno-ն պարզապես ակումբային մշակույթ չէ։ Այն ստեղծարար տնտեսության, զբոսաշրջության և երիտասարդական մշակույթի մաս է։ Juan Atkins-ի այցը ևս մեկ քայլ է, որով Երևանը ամրապնդում է իր դիրքը տարածաշրջանային electronic hub-ի ճանապարհին։

